Երևանի ավագանի

  • Երևանում բացվել է Արգենտինայի հրապարակը

    Երևանում բացվել է Արգենտինայի հրապարակը

    Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրը, այսուհետ պաշտոնապես կկոչվի Արգենտինայի Հանրապետության հրապարակ: Հանդիսավոր բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամներ, դիվանագետներ, հոգևոր այրեր, պաշտոնատար այլ անձինք: Տարածքն ավագանու որոշմամբ անվանակոչվել էր դեռևս 2017-ին, իսկ այս տարի քաղաքային իշխանությունը հավանություն տվեց…

  • Որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները

    Որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները

    Այսօր ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց, թե որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները, որպեսզի բնակիչների կողմից դժգոհության տեղիք չտա: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց հարցին, նշեց, որ հարցն ունի օրենսդրական կարգավորում, բայց առաջնայինն այս դեպքում դիտվում է առողջապահության նախարարի N 25 հրամանը՝ տրված 2018թ. դեկտեմբերի 22-ին: «Հստակ նշված է` ինչ…

  • Ո՞վ է թույլ տվել «Սանիթեքին» մեր քաղաքը հասցնել այս վիճակին. Հայկ Հովհաննիսյան

    Ո՞վ է թույլ տվել «Սանիթեքին» մեր քաղաքը հասցնել այս վիճակին. Հայկ Հովհաննիսյան

    Օգոստոսի 5-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը ասաց, որ երեկ Դավթաշեն վարչական շրջանում «Սանիթեքին» դուրս են «շպրտել»՝ առանց իրավական գործընթաց սկսելու, առանց բանակցելու, ինչը դուր չի եկել «Սանիթեքին» «Երբ քաղաքապետարանը, որպես օգնություն, բերեց աղբամաններն ու մեքենաները, դրանք որպես օգնություն էին ներկայացվում, «Սանիթեքը» չէր հակադարձում, չէր ասում՝ պետք չէ,…

  • «Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր, մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը. Դավիթ Խաժակյան

    «Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր, մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը. Դավիթ Խաժակյան

    Օգոստոսի 5-ին լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով աղբահանության խնդիրների, ասաց. ««Սանիթեքի» պայմանագրային պարտավորությունների ձախողումն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն առումով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայրեր, որտեղ ելումուտը մեքենաների համար վտանգավոր է և անընդհատ վնասում էր առաջացնում, ուստի ակնհայտ…

  • Երևանում աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման թեմայով քննարկումը. (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Երևանում աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման թեմայով քննարկումը. (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    «Աղբահանության ճգնաժամ Երևանում․ինչպե՞ս կհանգուցալուծվի» թեմայով քննարկման բանախոսներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։ https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/646192275860426/

  • Բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանության համար. Խաժակյան

    Բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանության համար. Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պետք է խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի: «Այլընտրանք չկա, քան «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում…

  • Փաշինյանը պարտավոր է պահանջել լյուստրացիայի ենթարկել Տեր-Պետրոսյանին. Մարինա Խաչատրյան

    Փաշինյանը պարտավոր է պահանջել լյուստրացիայի ենթարկել Տեր-Պետրոսյանին. Մարինա Խաչատրյան

    Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է կալանավորվի։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ 1996 թվականի ընտրությունները եղել են կեղծված և Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ, այլ զավթել է իշխանությունը։ https://www.youtube.com/watch?v=tHcHa-AW0Jw (Տես 16:40-ից) Այս հայտարարությամբ Փաշինյանը ջարդուփշուր…

  • Մայրաքաղաքը մոտ 1200 նոր աղբաման կունենա. Հրաչյա Սարգսյան

    Մայրաքաղաքը մոտ 1200 նոր աղբաման կունենա. Հրաչյա Սարգսյան

    Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստին քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մինչև հուլիսի 18-ը Երևանը կունենա 1200 նոր աղբաման: Խոսելով աղբի վերամշակումից՝ Սարգսյանը նշեց. «Տարբեր առաջարկներ կան՝ աղբի վերամշակման հետ կապված: Բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործընթացը սուբսիդավորվի: Այս պահին 2 կազմակերպություն կա, որոնք համայնքից խնդրում են, որ…

  • Ավագանին քննարկել է Երևանի մի շարք բնակարանների վերաբնակեցման նախագծեր

    Ավագանին քննարկել է Երևանի մի շարք բնակարանների վերաբնակեցման նախագծեր

    Երևանի ավագանու հունիսի 24-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաև Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը: Ըստ նախագծի՝ ենթադրվում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում:…

  • Երևանի ավագանու արտահերթ նիստ. ուղիղ եթեր
  • Եվա Թովմասյանը այլևս Երևանի ավագանու անդամ չէ

    Եվա Թովմասյանը այլևս Երևանի ավագանու անդամ չէ

    Հունիսի 17-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է գումարվել: Նիստի ընթացքում հայտարարվեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եվա Թովմասյանին փոխարինելու է Ասքանազ Աբարահմյանը:

  • 2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իմ մերձավորին. Դավիթ Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իմ մերձավորին. Դավիթ Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է, որ հունիսի 6-ին՝ ուշ երեկոյան, 2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իր մերձավորին: Ըստ Խաժակյանի՝ ոստիկանները կոտրվածք են հասցրել նրան՝ դեմքի շրջանում: Ըստ Խաժակյանի՝ ոստիկանության բաժանմունքի դիմաց նրանց են միացել ևս մի քանի ոստիկաններ և շարունակել են ծեծել…

  • Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում. Զարուհի Բաթոյան

    Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում. Զարուհի Բաթոյան

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարինա Խաչատրյանից տեղեկություն ստանալու հարցում եմ ստացել։ Որոշեցի հրապարակային պատասխանել իմ նախկին գործընկերոջը Տիկին Խաչատրյան, քայլելուս մասին հարցը դուք կարող էիք ինձ ուղղել այն ժամանակ, երբ ձեզ հետ մասնակցեցի նախընտրական ասուլիսին՝ դեռևս 2017 թվականին։ Այդ ժամանակ ես առանց սայլակի էի, ձեր կողքի աթոռին…

  • Երևանյան դպրոցներն ավելի անվտանգ կլինեն. Լևոն Զաքարյան

    Երևանյան դպրոցներն ավելի անվտանգ կլինեն. Լևոն Զաքարյան

    Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Երևանյան դպրոցներն ավելի անվտանգ կլինեն Երևանի 27 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը դառնալու է անցաքարտերով՝ արդեն նոր ուսումնական տարվա սկզբից: Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։ Անցաքարտը վերահսկելու է երեխայի բացակայությունը,…