զոհվածներ
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 186-ի
Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվն ավելացել է մինչև 186: Այդ մասին հայտնել է G1 պորտալը՝ վկայակոչելով Մինաս-Ժերայսի նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 179 զոհվածների մասին: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած է համարվում 122 մարդ: Բրումադինյու մունիցիպալիտետի շրջանում Vale ընկերությանը պատկանող ամբարտակը ճեղքվել է հունվարի 25-ին, ցեխահոսքերը ծածկել…
Հունվարին Թուրքիայում աշխատանքային վատ պայմանները 155 բանվորի կյանք են խլել
Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարին երկրում 155 բանվոր է զոհվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զոհված բանվորներից 10-ը երեխաներ են, 11-ը՝ կին, 19-ը՝ փախստական: Դեպքերից ոչ մեկը չի եղել հիվանդության պատճառով: Բանվորների մահվան դեպքերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են թունավորումներն ու խեղդվելը (21%), փլատակների տակ մնալը (16%), տրանսպորտային…
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 110-ի
Ամբարտակի ճեղքման հետևանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արևելքում, զոհվածների թիվը հասել է 110-ի: Հունվարի 31-ին այս մասին հայտնել է Մինաս Ժերայսի նահանգի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ փոխգնդապետ Ֆլավիու Գոդինյուն: «(Այս պահի դրությամբ) զոհվածների թիվը կազմում է 110, նրանցից 71-ի ինքնությունը պարզված է»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերում հեռարձակել…
Ինդոնեզիայում ցունամիից զոհվածների թիվը հասել է 429-ի
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 429-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին: Ավելի վաղ հաղորդվել Էր 373 զոհերի և 1459 տուժածների մասին: Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի Բանտենի արևմտյան նահանգում մոլեգնել է դեկտեմբերի 23-ին: Լուրջ ավերածությունների են ենթարկվել Անիերի և Թանժունգ Լեմունգի գոտիները՝ Անաք Կրակատաու…




