fbpx
Աշխարհ

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 110-ի

Ամբարտակի ճեղքման հետևանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արևելքում, զոհվածների թիվը հասել է 110-ի: Հունվարի 31-ին այս մասին հայտնել է Մինաս Ժերայսի նահանգի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ փոխգնդապետ Ֆլավիու Գոդինյուն:

«(Այս պահի դրությամբ) զոհվածների թիվը կազմում է 110, նրանցից 71-ի ինքնությունը պարզված է»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերում հեռարձակել է Globo հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր արտակարգ պատահարի 99 զոհերի մասին: Գոդինյուն հավելել է, որ ևս 238 մարդ համարվումէ անհայտ կորած:

Այս պահին ողբերգության վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Սակայն քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ ողջ մնացածների գտնելու շանսերը գործնականում բացակայում են:

Ամբարտակի ճեղքումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Հունվարի 27-ի դրությամբ զոհերի թիվը 34 էր: Ամբարտակը պահում էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուրը: Կառույցը պատկանում է Բրազիլիայի Vale հանքարդյունահանող ընկերությանը: Ամբարտակի ճեղքումից հետո կառավարությունը 1,3 միլիարդ դոլար է սառեցրել Vale-ի հաշիվներում, փողը կուղղորդեն տուժածների օգնությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ