Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ Հայաստանի ու Մոնղոլիայի միջև. Կառավարությունը հաստատեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին նածագիծը։ Հայտնում է aysor.am-ը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել…
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Միլանում
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:…
Դեկտեմբերի 5-ին կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
«Զինադադարի պայմանագիրը եղել եւ մնում է հիմքը զինադադարի պահպանման», – Զոհրաբ Մնացականյան
Aravot.am-ը գրում է. ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաեւ երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարեւոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջեւ օպերատիվ կապի հաստատումն է եղել։ Ինչու՞ է պաշտոնական Երեւանն այդչափ կարեւորում Դուշանբեի բանավոր…
Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» միջոցառմանը
Արտաքին գործերի նախարարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց «Իրազեկ քաղաքացիների միավորումի» կողմից լրագրողների համար կազմակերպված «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ արտաքին քաղաքական որոլտում վերջին զարգացումներին:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը», – Զոհրաբ Մնացականյան
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը», – ռուսական «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում պնդել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով՝ կառույցին անդամակցում են վեց իրավահավասար պետություններ և որոշումները պետք է ընդունվեն փոխհամաձայնության սկզբունքով: Ռուսական գործակալության թղթակիցը փաստել է՝ անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի գլխավոր…
Նիկոլ Փաշինյանը զարմացած է Բելառուսի նախագահի քայլի վրա
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը…
«Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը հագեցած է»,-Զոհրաբ Մնացականյան
Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա, ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, այնպես էլ մյուս բազմակողմ հարթակներում: «Դուք շատ…










