Էմանուել Մակրոն

  • Ռուսական գազի էմբարգոյի հարց այս պահին չի քննարկվում․ Մակրոն

    Ռուսական գազի էմբարգոյի հարց այս պահին չի քննարկվում․ Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպային ռուսական գազի էմբարգոյի հնարավորության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է իտալական Corriere della Sera-ն։ Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցների շրջանակում այդ հարցը կարող է քննարկել, բայց ոչ այսօր։ Նրա խոսքով՝ ածխի և նավթի մասով արդեն բանակցություններ վարվում են։ Մակրոնը նաև հիշեցրել է, որ ինքը երկար…

  • Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա

    Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին պատրաստակամ է մեկնել Ուկրաինա, բայց այդ այցը պետք է նպաստի հակամարտության կարգավորման առաջընթացին։ Այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ France Info հեռուստաընկերության եթերում։ Ավելի վաղ Մակրոնը կրկին պատրաստակամություն էր հայտնել Կիև մեկնելու, բայց նույն պայմանով։

  • Լը Պենը կողմ է հիջաբի արգելքին․ Մակրոնը պնդում է, որ դա քաղաքացիական պատերազմի կհանգեցնի

    Լը Պենը կողմ է հիջաբի արգելքին․ Մակրոնը պնդում է, որ դա քաղաքացիական պատերազմի կհանգեցնի

    Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ տեղի է ունեցել հեռուստաբանավեճ Ֆրանսիայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ու նախագահի մյուս թեկնածու Մարի Լը Պենի միջև։ Վերջինս նշել է, որ կողմ է հանրային վայրերում հիջաբի կրման արգելքին։ Լը Պենի խոսքով՝ ինքը իսլամի դեմ չէ պայքարում, այլ իսլամական գաղափարախոսության, որը պարտադրում է շարիաթ կոչվող կրոնական օրենքները։ Լը…

  • Զելենսկին Մակրոնին հրավիրել է Ուկրաինա՝ համոզվելու, որ այնտեղ տեղի ունեցողը, իրոք, ցեղասպանություն է

    Զելենսկին Մակրոնին հրավիրել է Ուկրաինա՝ համոզվելու, որ այնտեղ տեղի ունեցողը, իրոք, ցեղասպանություն է

    Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում տեղի ունեցողը հրաժարվել էր անվանել «ցեղասպանություն»։ Այս առումով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մակրոնին հրավիրում է Ուկրաինա՝ համոզվելու, որ դա ցեղասպանություն է։ Զելենսկիի խոսքերը փոխանցում է BFMTV-ն։ Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը Մակրոնն ասել է իրավական տեսանկյունից։ Զելենսկին հավատացած է,…

  • Ֆրանսիան ռուսական գազի կարիքը չունի․ Մակրոն

    Ֆրանսիան ռուսական գազի կարիքը չունի․ Մակրոն

    Ֆրանսիան չունի ռուսական գազի կարիքը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է France 5 հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այսօր ծրագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու եվրոպացի մյուս առաջնորդների հետ միասին քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական՝ 6-րդ փաթեթը։

  • Մակրոնը փորձում է Մբապեին պահել ՊՍԺ-ում

    Մակրոնը փորձում է Մբապեին պահել ՊՍԺ-ում

    Ֆրանսիայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի հետ կրկին կապ է հաստատել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին գրում է RTL France-ը։ Նշվում է, որ Մակրոնը փորձել է համոզել Մբապեին մնալ ՊՍԺ-ում և չհեռանալ ակումբից։ Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, երբ Մակրոնը կապ է հաստատում Մբապեի հետ։ Սա շարունակվում է 2018 թվականից։…

  • Մակրոնը ծրագրում է առաջիկայում կրկին խոսել Պուտինի ու Զելենսկիի հետ

    Մակրոնը ծրագրում է առաջիկայում կրկին խոսել Պուտինի ու Զելենսկիի հետ

    Ֆրանսիայի գործող նախագահ, ընտրություններում նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ծրագրում է կրկին հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին նա ասել է նա ասել է իր կուսակցության անդամներին ու նաև ընտրողներին։ Մակրոնի խոսքով՝ ինքը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի և այնտեղ վերականգնվի խաղաղությունը։

  • Ֆրանսիայում հաշվարկել են քվեաթերթիկները 100%-ը․ Մակրոնն ու Լը Պենը անցնում են 2-րդ փուլ

    Ֆրանսիայում հաշվարկել են քվեաթերթիկները 100%-ը․ Մակրոնն ու Լը Պենը անցնում են 2-րդ փուլ

    Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում։ Այսպիսով, առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցնում երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա հիմնական մրցակից, աջակողմյան «Ազգային ճակատ» ուժի ղեկավար Մարի Լը Պենը։ Ըստ ՆԳՆ-ի հաղորդած տվյալների՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, իսկ Լը Պենը՝…

  • Ֆրանսիան նախագահ է ընտրում․ Մակրոնն ընդդեմ Լե Պենի

    Ֆրանսիան նախագահ է ընտրում․ Մակրոնն ընդդեմ Լե Պենի

    Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 10-ին, մեկնարկեցին նախագահական ընտրությունները, որին մասնացում են 12 թեկնածուներ։ Այսօր կայանալու է ընտրությունների առաջին փուլը։ Այս մասին գրում է France24-ը։ Թեկնածուներն ունեն ամենատարբեր քաղաքական հայացքները՝ կոմունիստներից մինչև ծայրահեղ աջ կողմնորոշմամբ թեկնածուներ։ Սակայն գործող նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցը և այս ընտրությունների ֆավորիտը համարվում է «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարի Լե Պենը։ Ընտրությունների…

  • Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն ավարտվի առաջիկա շաբաթներին․ Մակրոն

    Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն ավարտվի առաջիկա շաբաթներին․ Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RTL-ի եթերում խոսել է ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Նա ցավով նշել է, որ հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի ու մոտակա օրերին Դոնբասում ականատես կլինենք շատ բարդ իրավիճակի։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան Թուրքիայի, Հունաստանի ու ՄԱԿ-ի հետ ամեն ինչ անում են, որ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում կարողանան կազմակերպել մարդասիրական գործողություններ։ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ…

  • Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը

    Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը

    Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։

  • Հերթական հեռախոսազրույցն են ունեցել Մակրոնն ու Պուտինը

    Հերթական հեռախոսազրույցն են ունեցել Մակրոնն ու Պուտինը

    Իրենց հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարություններ են տարածել Կրեմլն ու Ելիսեյան պալատը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցություններն ու գերիների փոխանակման վերաբերյալ հարցեր։ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը ու ասել է, որ դա է միակ լուծումը։…

  • Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

    Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

    Երեկ՝ մարտի 13-ին, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան Պալատի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու շարունակել աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդունել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք օգնում են ռազմական գործողությունների…

  • Անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին․ Փաշինյան

    Անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին․ Փաշինյան

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսեց Ֆրանսիա կատարած այցից։ Նա նշեց, որ անհրաժեշտություն կա օգտագործել հայ-ֆրանսիական համաժողովի արդյունքներն ու նոր լիցք հաղորդել տնտեսական համագործակցությանը և ոչ միայն։ Վարչապետն ասաց, որ իրենց համար կարևոր է այդ օրակարգի վրա կենտրոնանալը։ Փաշինյանը այցը գնահատեց բավական հաջող ու ասաց, որ պետք է աշխատեն օրակարգի իրականացման…

  • Հայաստանը կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն․ Ելիսեյան պալատ

    Հայաստանը կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն․ Ելիսեյան պալատ

    Ելիսեյան պալատից անդրադարձել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Այս մասին հրապարակում է արվել Ելիսեյան պալատի Twitter-ում։ Նշվում է, որ արդեն 30 տարի է Հայաստանը գիտի, որ կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն։ Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկու երկրների համագործակցության ամրապնդման նպատակով, հայտարարել է մրցութային հիմնադրամի ստեղծման մասին։ Depuis…