թանգարան

  • Գլենդեյլում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարան կկառուցվի

    Գլենդեյլում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարան կկառուցվի

    Հուլիսի 11-ին կմեկնարկի Գլենդեյլում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարանի շինարարությունը։ Նշվում է, որ ավելի քան յոթ տարի տևած աշխատանքների արդյունքում հայ-ամերիկյան թանգարանի երկհարկանի, 50 հազար քառակուսի ֆուտ տարածքով ժամանակակից կառույցը վեր կխոյանա Գլենդեյլի Կենտրոնական զբոսայգում: Շուտով զբոսայգու արդիականացման վրա կծախսվի 18.5 մլն դոլար: Նախագծի հեղինակը Գլենդեյլի Alajajian Marcoosi Architects ճարտարապետական ընկերությունն է: Կառույցի՝…

  • Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ

    Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ: Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական…

  • Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև

    Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև

    Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև: Ազգային պատկերասրահում գործում է «Արվես՞տ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցահանդեսը: Աշխատանքային ժամերը 11:00 – 17:30: Արվեստանոցային աշխատանքի ցուցադրումն այսօր չի գործի: Մուտքը Արամի փողոցից:

  • Սենեգալի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

    Սենեգալի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: «Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպանը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ…

  • Զվարթնոց արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը

    Զվարթնոց արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը

    Մայիսի 22-ին՝ ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։ Միջոցառումը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։ Փառատոնին կմասնակցեն տարբեր կազմակերպություններ ներկայացնող հմուտ խոհարարներ։ Կանցկացվի մրցույթ երեք անվանակարգերում՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում, գլխավոր մրցանակ կտրվի բացարձակ հաղթողին։…

  • Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

    Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

    Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր…

  • Բացառիկ ցուցադրություն՝ Գրատպության թանգարանում

    Բացառիկ ցուցադրություն՝ Գրատպության թանգարանում

    «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։ Ցուցադրվելիք գրականությունը պահպանվում է ՀԱԳ «Անձեռնմխելի գրականության բաժնի» Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ…

  • «Թանգարանային գիշերը» Հայաստանում կնշվի Թանգարանների միջազգային օրը

    «Թանգարանային գիշերը» Հայաստանում կնշվի Թանգարանների միջազգային օրը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Նշվում է,…

  • Հայոց ցեղասպանության թանգարանում ԼՂ հակամարտության հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

    Հայոց ցեղասպանության թանգարանում ԼՂ հակամարտության հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության, ինչպես նաեւ 20-րդ եւ 21-րդ դարերում Նախիջեւանի հայերի նկատմամբ բռնության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ներկայացնելով 2020 թվականին արված աշխատանքը՝ նա նշել է, որ խմբի գործունեության արդյունքները հասանելի կլինեն օտար լեզուներով: «44-օրա պատերազմի ժամանակ մենք հայտնաբերեցինք,…

  • Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

    Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

    ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին Էրեբունու թանգարանի մոտ դանակահարություն էր եղել։ Իրար անծանոթ երկու երիտասարդ վեճի էին բռնվել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Կեսգիշերին մոտ հեթապահ քույրն ահազանգել էր, թե աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով 22-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։ Ըստ հարազատների հայտարարության՝ նրան դանակահարել էին։ Հանցագործությունը բացահայտվեց…

  • Ադրբեջանում պուրակ-թանգարանը նախատեսված է նաև երեխաների համար. ՄԻՊ

    Ադրբեջանում պուրակ-թանգարանը նախատեսված է նաև երեխաների համար. ՄԻՊ

    Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ: Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը:

  • Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

    Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

    2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ 100-ամյա թանգարանի հոբելյանի, անցած ճանապարհի, ծրագրերի, առաջիկա անելիքների մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ: Թանգարանի հիմնական ուղերձը Մշակութային խոշոր արժեքներ ամբարած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի…

  • Աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020-ին բաշխված տոմսերով

    Աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020-ին բաշխված տոմսերով

    «Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել…

  • Վահրամ Դումանյանը մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» ցուցադրության բացմանը

    Վահրամ Դումանյանը մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» ցուցադրության բացմանը

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այսօր ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը Վ. Դումանյանին և Ն. Խաչատուրյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի…