ինքնասպանություն

  • Մանրամասներ՝ Անժելա Թովմասյանի հարցաքննությունից

    Մանրամասներ՝ Անժելա Թովմասյանի հարցաքննությունից

    Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք ներկայացե՞լ է հարցաքննության, մանավանդ Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար ծանուցագիր էր ստացել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերնագրով հոդվածից հետո: Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ մի անգամ տեղում չի եղել, իսկ այսօր եկել են խմբագրություն: Հարցաքննվել…

  • Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը շոկ է առաջացրել նրա ընկերների շրջանում

    Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը շոկ է առաջացրել նրա ընկերների շրջանում

    Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը շոկ է առաջացրել նրա ընկերների, նախկին գործընկերների շրջանում։ Նրանք դժկամությամբ են անդրադառնում կատարվածին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, որը երկար տարիներ Հայկ Հարությունյանի մտերիմ ընկերն է եղել, չի հավատում Հարությունյանի ինքնասպանությանը «Ես հանրապետությունում չեմ, հիմա չեմ կարող խոսել։ Բայց ես ասելիք ունեմ, հետո կխոսեմ,…

  • Հակառակ վարկածինել եմ ծանոթ՝ Հարությունյանին սպանել են, որ Մարտի 1-ի համար ցուցմունք չտա․ Ալեն Սիմոնյան

    Հակառակ վարկածինել եմ ծանոթ՝ Հարությունյանին սպանել են, որ Մարտի 1-ի համար ցուցմունք չտա․ Ալեն Սիմոնյան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության միջադեպին։ Նա պատասխանել է այն հարցին, թե ինքը կապ տեսնու՞մ է ինքնասպանության, մարտի 1-ի գործի և քաղաքական վերջին զարգացումների միջև։ «Շուտ է հիմա որևիցե եզրակացություն անել, որովհետև նախաքննություն է ընթանում, կա անձ, որին հրավիրել են, պետք է բացատրություն տա,…

  • Յուրաքանչյուր 40 վայրկյանում տեղի է ունենում ինքնասպանության մեկ դեպք. ԱՀԿ

    Յուրաքանչյուր 40 վայրկյանում տեղի է ունենում ինքնասպանության մեկ դեպք. ԱՀԿ

    Բարձր եկամուտ ունեցող երկրներում տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան կանայք։ Աշխարհի 38 երկրում զբաղվում են ինքնասպանությունների ռազմավարական կանխարգելմամբ։ Աշխարհում ամեն տարի ինքնասպան է լինում 800 հազար մարդ, իսկ յուրաքանչյուր 40 վայրկյանում տեղի է ունենում ինքնասպանության մեկ դեպք։ Ինքնասպանություններ ամենից շատ կատարվում են Գայանայում, Ռուսաստանում, ինչպես նաև Լիտվայում, Լեսոտոյում, Ուգանդայում, Շրի Լանկայում,…

  • Տավուշի մարզում անասնագոմում հայտնաբերված զինծառայողը ինքնասպան է եղել

    Տավուշի մարզում անասնագոմում հայտնաբերված զինծառայողը ինքնասպան է եղել

    Սեպտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի: Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 12:00-ը, դին եղել է կախված վիճակում: Ինքնասպանությունը կատարվել է պարանի միջոցով, դիակի վրա նախնական զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Աղբյուրը՝…

  • Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը՝ Կիևյան կամրջից

    Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը՝ Կիևյան կամրջից

    Օգոստոսի 25-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ…

  • Սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող միլիադատերը ինքնասպան է եղել

    Սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող միլիադատերը ինքնասպան է եղել

    Միլիարդատեր ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին բանտախցում մահացած են գտել: Նա մեղադրվում էր սեռական թրաֆիքինգի մեջ և սպասում էր գործի դատավարությանը: Այս մասին հայտնում է BBC News-ը: Նշվում է, որ Էփշթեյնը մարմինը նյույորքյան բանտում հայտնաբերվել է շաբաթ, տեղական ժամանակով 07:30-ին: Էփշթեյնն իրեն մեղավոր չէր ճանաչում իրեն առաջադրված անչափահասների սեռական թրաֆիքինգի և հանցավոր համաձայնության մեղադրանքներում: ABC հեռուստաալիքը, վկայակոչելով…

  • Երևանում 35-ամյա կինը մկնդեղ է խմել` ինքնասպանության նպատակով

    Երևանում 35-ամյա կինը մկնդեղ է խմել` ինքնասպանության նպատակով

    Երևանում օգոստոսի 8-ին 35-ամյա կինը մկնդեղ է խմել` ինքնասպանության նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նույն օրը ժամը 10:05-ին հաղորդում է ստացվել, որ մկնդեղի թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թվականին ծնված մի կին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով կինը տանը խմել է մկնդեղ: Նախապատրաստվում են նյութեր,…

  • Արարատի մարզում 22-ամյա հղին ինքնասպանության փորձ է կատարել

    Արարատի մարզում 22-ամյա հղին ինքնասպանության փորձ է կատարել

    Արարատի մարզում 22-ամյա հղի կինը ինքնասպանության փորձ է կատարել` դեղահաբեր խմելու միջոցով: «Հուլիսի 29-ին` ժամը 18:30-ին, Արարատի բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա հղի: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են, որ աղջիկը դեղահաբեր է խմել ինքնասպանություն իրականացնելու նպատակով»,- ասացին Ոստիկանությունից: Հայտնում է News.am-ը: Դեպքի առթիվ նյութեր են…

  • Սև ծովում լողացողներ են խեղդվել. հարուցվել է քրեական գործ

    Սև ծովում լողացողներ են խեղդվել. հարուցվել է քրեական գործ

    Կինը և նրա 12-ամյա դուստրը լողալիս խեղդվել են Սև ծովում: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը: Նշվում է, որ նրանք լողալիս են եղել Կապրովանիի ափին մոտ՝ Ուրեկիի և Շեկվեթիլիի միջև՝ Գուրիայի շրջանում: Խեղդվածների դիերը փրկարարները դուրս են բերել ափ: Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:  

  • Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդականի վրա

    Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդականի վրա

    Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգանշևի վրա: Ինչպես հաղորդում է Hurriet-ը, նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է: Հարձակում գործած անձը նախկին զինվորական է։ Վերջինս հարձակումից հետո ինքնասպան է եղել: Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել է հոգեպես անհավասարակշիռ քաղաքացի:

  • ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը ինքնասպան է եղել

    ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը ինքնասպան է եղել

    Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Գալուստ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Դեպքի վայր են…

  • Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է Նազարբաևի թոռան ինքնասպանության մասին լուրերը

    Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է Նազարբաևի թոռան ինքնասպանության մասին լուրերը

    Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ Ղազախստանի նախկին նախագահի թոռ Այսուլթան Նազարբաևը ինքնասպանութան փորձ է կատարել անծանոթի բնակարանում: Այս մասին հաղորդում է RBC-ն: Ըստ աղբյուրի՝ նա փորձել է ինքնասպանություն գործել, երբ գտնվել է անծանոթի բնակարանում Քովենթ-Գարդենում: Նա նաև կծել է իրավապահ մարմինների աշխատակցին, որը փորձել է խանգարել նրան:  

  • Պետերբուրգում սպանության մեջ մեղադրվող հայաստանի քաղաքացին ինքնասպան է եղել

    Պետերբուրգում սպանության մեջ մեղադրվող հայաստանի քաղաքացին ինքնասպան է եղել

    Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին Интерфакс-ին հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից: «Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի…

  • Մահացել է «Տերմինատորի» աստղը

    Մահացել է «Տերմինատորի» աստղը

    ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի դերասան Այզեկ Քեփին։ Նա 43 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է TMZ-ն: Ըստ առկա տեղեկությունների՝ Քեփին ինքնասպան է եղել: Նրա մարմինը հայտնաբերվել է մայրուղու վրա: Այզեկ Քեփին առավել հայտնի է «Տերմինատոր. և թող գա փրկիչը», «Թոր» ֆիլմերից և «Breaking Bad» հեռուստասերիալից: