Լատվիա
Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր
Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր…
Հայ շախմատիստները Ռիգայի մրցաշարը հաղթանակով են մեկնարկել
Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Հովհաննիսյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն է: Մրցաշարի՝ երեկ կայացած առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ…
Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը The Baltic Times ամսագրին
Լատվիական հեղինակավոր The Baltic Times ամսագրում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունը, բնօրինակը հասանելի է հետևյալ հղումով: Ընդհանուր անցյալը նպաստել է հայերին և բալթյան ազգերին միմյանց ավելի լավ ճանաչելուն Չնայած Հայաստանը շատերի համար կարող է չափազանց հեռու թվալ՝ Հայաստանի և Բալթյան երկրների միջև արտացոլվող պատմական արձագանքներ գտնելու տեսանկյունից,…
Արմեն Կոտոլյանը կգործուղվի Լատվիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը կգործուղվի Լատվիայի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ 2019 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)` «Արևելյան գործընկերություն» շրջանակներում ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նորընտիր նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել…
Լատվիան նոր նախագահ ունի
ТАСС գործակալության հաղորդմամբ՝ Լատվիայի խորհրդարանը մայիսի 29-ին հանրապետության նոր նախագահ է ընտրել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լևիտսին։ Նշվում է, որ նրա թեկնածությունը բաց քվեարկության ընթացքում պաշտպանել է 61 պատգամավոր։ Հավելենք նաև, որ նախագահի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու՝ Էգիլս Լևիտսը, մարդու իրավունքների պաշտպան Յուրիս Յանսոնը և խորհրդարանական Դիձիս Շմիտսը:
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում
Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում մի շարք հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի պատգամավորների հետ: Կոալիցիոն կառավարության մաս կազմող “KPV LV” կուսակցության պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի հանրային ծախսերի և աուդիտի հանձնաժողովի նախագահ Կասպարս Գիրգենսի (Kaspars Girgens) հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների վերահսկողական մարմինների միջև կապերի ձևավորման և փորձի…
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռիգայում
Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ…
Լատվիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում (Սաեյմա) հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեի (Inese Lībiņa-Egnere) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Տիկին Լիբինա-Էգներեն նշեց, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման գործընթացը, ինչը հնարավորություն կտա…
Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը
Տիրոջ մկրտության տոնի լողը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում չեղարկվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայույունից հայտնել են, որ ավանդական լողը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Դաուգավա գետի վրա սկսվել է սառույցի մասնակի շարժը, որի հետևանքով վնասվել են սուզվելու համար նախատեսված կառուցվածքները: Այդուհանդերձ Դաուգավայի ջուրը կօրհնվի: Հունվարի 19-ին ուղղափառ քրիստոնյաները նշում են…










