Լուկաշենկո
Լուկաշենկոն պատմել է, որ Պուտինին և Ալիևին սև խավիար է հյուրասիրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին սև խավիար է հյուրասիրել, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Մի անգամ վաղուց ես Մինսկի մերձակայում էի, ավազաններում թառափ են աճեցնում և սև խավիար են ստանում։ Ես իրենցից վերցնում եմ, եթե մեկին ուզում եմ նվիրել, հուշանվեր տալ։ Եվ…
ԱԳՆ-ն ոչ դաշնակցային-գործընկերային է որակել Լուկաշենկոյի հայտարարությունները
Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները՝ մեկնաբանելը տեղին չենք համարում: Այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Լուկաշենկոյի ոչ ադեկվատ մեկնաբանությունը ԵՄ դիտորդների մասին
Չնայած նրան, որ ԵՄ դիտորդների ջանքերի շնորհիվ Հայաստանի սահմաններում համեմատաբար հանգիստ է, Բելառուսի նախագահը ոչ ադեկվատ հայտարարություններ է անում։ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակը: «Այս հակամարտությունը պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, որ մենք բախումներ հրահրենք տաջիկա-ղրղզական սահմանին։ Դա նույնպես…
Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը և առաջարկել բանակցություններ վարել Բելառուսի, Ուկրաինայի և Բալթյան երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է Sputnik Բելառուսը։ «Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են օրակարգի ամենահրատապ հարցերը՝ առանձին-առանձին անդրադառնալով Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրին։ Պետության ղեկավարը հստակ ուրվագծել է իր…
Լուկաշենկոն Պուտինին անվանել է իր ավագ եղբայրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է իր ավագ եղբայրը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «ավելի բարեկամական» հարաբերություններ չունի համաշխարհային ոչ մի առաջնորդի հետ, քան իր հետ։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
ԽՍՀՄ-ն միշտ ապրել է պատժամիջոցների պայմաններում և հսկայական հաջողությունների է հասել․ Պուտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԽՍՀՄ-ն միշտ ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել և հսկայական հաջողությունների է հասել։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
Բելառուսի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցությունները։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու հակամարտության կարգավորմանը, իսկ Լուկաշենկոն իր հերթին հանաձայնվել է Էրդողանի դիրքորաշման հետ։
Տեսանյութ է հրապարակվել Պուտինի և Լուկաշենկոյի հոկեյի խաղից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո հոկեյի հանդիպման են մասնակցել, որից տեսանյութ է հրապարակել BBC News-ը: Պուտինը խաղադաշտ էր դուրս եկել 11 համարի մարզահագուստով և 7 անգամ գրավել մրցակցի դարպասը, Լուկաշենկոն՝ 1, իսկ մրցակի դարպասը գրավել է 2 անգամ: Հանդիպմանը մասնակցել են նաև հոկեյիստներ Ալեքսեյ Կասատոնովը,…
Լուկաշենկոն և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները տեղեկություն են փոխանակել ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև քննարկել են ՀԱՊԿ ձևաչափի մի շարք խնդրահարույց հարցեր։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր…
Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը
Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է…
Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունները կհաստատեն ինտեգրացիոն ծրագրերի փաթեթը
Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունները կհաստատեն ինտեգրացիոն ծրագրերի փաթեթը, որը նախօրեին համաձայնեցրել էին նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հայտնում է BBC-ն: Պուտինը նշել է, որ, «28 ծրագրերն ուղղված են Ռուսաստանի և Բելառուսի օրենսդրության միասնականությանը տնտեսության տարբեր ոլորտներում, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների հավասարեցմանը, միասնական ֆինանսական և էներգետիկ շուկաների կառուցմանը, տրանսպորտային տարածքի ստեղծմանը,…
Սանկտ Պետերբուրգում սկսվել են Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունենում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Երկու երկրների նախագահները քննարկելու են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները: «Սանկտ Պետերբուրգի Կոստանտինովյան պալատում տեղի է ունենում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները», – ասված է Բելառուսի պետության…
Պուտինը Բելառուսի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Շնորհավորական ուղերձում պետության ղեկավարը նշել է, որ հուլիսի 3-ը նշանավոր օր է Բելառուսի պատմության մեջ. Մինսկի ազատագրումը գերմանաֆաշիստական…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ: Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական…
Արևմուտքը ձգտում է խռովություն հրահրել Բելառուսում․ Լուկաշենկոն՝ Պուտինին
Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Արևմուտքը ձգտում է խռովություն հրահրել Բելառուսում: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ կապերի հետագա զարգացումը առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում: Լուկաշենկոյի այցը Ռուսաստան տեղի է ունենում ինքնաթիռի սկանդալային պատմությունից հետո Բելառուս-ԵՄ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին: