Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին սև խավիար է հյուրասիրել, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մի անգամ վաղուց ես Մինսկի մերձակայում էի, ավազաններում թառափ են աճեցնում և սև խավիար են ստանում։ Ես իրենցից վերցնում եմ, եթե մեկին ուզում եմ նվիրել, հուշանվեր տալ։ Եվ բոլորը զարմանում են։ Ես հատուկ նվիրել եմ Իլհամ Ալիևին կամ Պուտինին»,- հանրապետության ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա կատարած այցի ժամանակ ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Կրեմլում նման խավիար չկա, և ինքը Պուտինին առաջարկել է փորձել։ Լուկաշենկոյի խոսքով՝ ՌԴ նախագահը զարմացել է, որ Բելառուսը կարող է նման մթերք արտադրել։

