խորհրդի նիստ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հյուրերին, նշել, որ օրակարգը բավականին հագեցած է, ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգությանը վերաբերող հարցեր: Միրզոյանը հույս է հայտնել, որ կհաջողվի կառուցողական մթնոլորտում մտքեր փոխանակել,…
Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ
Հոկտեմբերի 9-10-ը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին: Միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը: Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհուրդի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այս մասին տեղեկացնում…
Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում է Արսեն Թորոսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բացել է նոր կազմավորված խորհրդի անդրանիկ նիստը և ներկաներին առաջարկել կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը: Հասարակական խորհրդի անդամները խոսել են օրակարգի ձևավորման, առողջապահության ոլորտում բարեփոխումների, առողջապահական համակարգի հզորացման, ինչպես նաև…
Սուրեն Պապիկյանը էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։ Համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և…
Հայաստանը ներգրավված է լինելու ռազմավարության մշակման գործընթացում
Հունիսի 24-ից 29-ը Ժնևում տեղի ունեցած ԳԱՎԻ-ի կառավարման խորհրդի նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընտրվել և նշանակվել է Խորհրդի անդամ: Նա ներկայացնում է Եվրոպայի և Ամերիկայի տարածաշրջանների ԳԱՎԻ օգնություն ստացող զարգացող պետությունները: Նշենք, որ ԳԱՎԻ-ի շնորհիվ վերջին 20 տարում իմունականխարգելումն աշխարհում հասանելի է դարձել 700 մլն երեխայի՝ փրկելով նրանցից 10 մլն-ի կյանքը։ Խորհրդի նիստի…
Քաղաքաշինական խորհուրդը մերժեց փոքր կենտրոնում բարձրահարկ շենքերի նախագծային առաջարկները
Բազմաբնակարան մի շարք շենքերի և բնակելի համալիրների էսքիզ-առաջարկներ են քննարկվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում: Ակտիվ քննարկում է ծավալվել հատկապես Կորյունի փողոցի 23/2 հասցեում և հարակից հողամասերում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախագծի շուրջ: Նախագծի հեղինակները նշել են, որ տարիներ շարունակ միջոցներ են ներդրել տեղի տարածքները գնելու ուղղությամբ: Խորհրդի անդամների մի մասը դեմ է…
Մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյամ գրառմամբ հայտնել է, որ Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը», – գրել է խոսնակը: https://www.facebook.com/photo.php?fbid=10155958692357434&set=a.10152536710577434&type=3
ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստ կառավարությունում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը: Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը: Նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների…
ԱՊՀ ՆԳ նախարարների խորհդի նիստ Տաշքենդում
Քիչ առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սկսվեց ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներ և կազմակերպչական բնույթի հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների լուսանկարման արարողություն»:
ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը տեղի կունենա Երևանում
ՀԱՊԿ ԽՎ-ի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս առաջարկը երկուշաբթի պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը: «Առաջարկում եմ Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը», -ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում:…
ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա…
ՀՊՏՀ խորհրդի նախագահ է ընտրվել Վահան Մովսիսյանը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի 2019-ի առաջին նիստը: Նիստի օրակարգում եղել են բուհի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Խորհրդի նախագահի պաշտոնում ձայների` 24 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը։ Բուհի խորհրդի քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՊՏՀ գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանը։
Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ այլևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չէ
Armtimes.com-ը գրում է․ «Սերժ Սարգսյանն այլևս Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է…