կալանք

  • Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել ու կալանավորվել է

    Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել ու կալանավորվել է

    Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Արմեն Հ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Հիշյալ անձը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Արմեն…

  • Օրենքով գող է կալանավորվել, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար է. ՔԿ

    Օրենքով գող է կալանավորվել, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար է. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց:…

  • Բացահայտվել է բնակարանային գողության դեպքը. ՔԿ

    Բացահայտվել է բնակարանային գողության դեպքը. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 1-ին` ժամը 11:30-ից մինչև 13:05-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների…

  • Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

    Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

    Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք դատարանի դատավոր Վահե Միսկարյանը մերժեց դիզվառլեիքի յուրացման մեջ մեղադրվող Ս.Սարգսյանի գույքը կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Հիշեցնենք՝ երեկ փաստաբանը միջնորդել էր հանել Ս. Սարգսյանի՝ 489 միլիոն 160 հազար 310 դրամի, շուրջ 1 միլիոն դոլարի սահմանաչափով շարժական ու անշարժ գույքի և ֆինանսական միջոցների,…

  • Բադասյանը կալանավորվել է

    Բադասյանը կալանավորվել է

    Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Բադասյանին կալանքի տակ վերցնելու։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Եռաբլուրում Բադասյանը հայտարարել էր, որ կազմակերպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զենքով վերացնելու գործընթաց։

  • Նոյեմբերի 10-ի անկարգությունների հետ կապված 10 անձ կալանավորվել է, 5-ը ձերբակալվել

    Նոյեմբերի 10-ի անկարգությունների հետ կապված 10 անձ կալանավորվել է, 5-ը ձերբակալվել

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների…

  • Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է

    Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է

    Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ «Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն»,-ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրություններին կաշառք բաժանելու մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է…

  • Մարուքյանի առաջարկը մերժվել է. Ծառուկյանը կմնա կալանքի տակ

    Մարուքյանի առաջարկը մերժվել է. Ծառուկյանը կմնա կալանքի տակ

    Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է: Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի…

  • Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված. պաշտպանների բողոքը մերժվեց

    Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված. պաշտպանների բողոքը մերժվեց

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Նշենք որ պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այդ որոշման հիմք էր հանդիսացել քրեական գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։

  • Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

    Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

    ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի երկու միջնորդություն Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը. նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա Դատարանը բավարարվել է նաև Մինասյանի մտերիմ անձանցից` Լ.Արևշատյանի նկատմամբ կալանավորումը…

  • Azat TV

    Արտաշատի բնակիչը ձերբակալվել է` 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով

    ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով: «2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը: Նույն օրը՝ ժամը 06:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արտաշատի…

  • Կալանավորվել է Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ). ԱԱԾ

    Կալանավորվել է Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ). ԱԱԾ

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության…

  • Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

    Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

    ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ փոխելու նրա խափանման միջոց կալանքը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերջեց միջնորդությունը։ Այսպիսով՝ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր…

  • Azat TV

    Բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը

    ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է: «ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից…

  • Ռոնալդինյոն ազատվել է կալանքից ու կարող է վերադառնալ Բրազիլիա

    Ռոնալդինյոն ազատվել է կալանքից ու կարող է վերադառնալ Բրազիլիա

    Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ու իր եղբայրը ձերբակալվել էին Պարագվայ կեղծ անձնագրերով մուտք գործելու համար։ ABC Color-ի հաղորդմամբ՝ երկրի դատարանը որոշել է տնային կալանքի տակ գտնվող ֆուտբոլիստին ու նրա եղբորը ազատել ու թույլ տալ նրանց վերադառնալ հայրենիք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն տուգանվել է 90 հազար դոլարով, իսկ նրա եղբայրը՝ 200 հազար դոլարով։