կարմրուկ
Կարմրուկի տարածման ցուցանիշով Վրաստանն աշխարհում 3-րդն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով` Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ՝ հունվարին, 5-րդ հորիզոնականում էր: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ`ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչ օրս Վրաստանում կարմրուկով հիվանդության 2065 դեպք է արձանագրվել, ինչը գերազանցում է նախորդ ողջ տարվա ցուցանիշը: Նշենք, որ Վրաստանում…
Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը եռակի աճել է
Ուկրաինայի պատճառով Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը 2018 թվականին աճել է 3 անգամ: Այս մասին տեղեկացրել է ամերիկյան The Science ամսագիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` անցած տարի Եվրոպայում կարմրուկով վարակված 82 000 հիվանդներից 54 000-ը եղել են Ուկրաինայում, մինչդեռ 2017 թվականին ամբողջ Եվրոպայով հիվանդների թիվը եղել է մոտ 25 000: Միայն անցած հունվարին Ուկրաինայում կարմրուկի 15…
Մադագասկարում հարյուրավոր երեխաներ են զոհվել կարմրուկի պատճառով
Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Մադագասկարում առնվազն 922 անչափահաս է մահացել կարմրուկից։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Զանգվածային մահացությունը կանխել անգամ չի կարողացել պատվաստումների արտակարգ ծրագիրը։ Բժիշկ Կատրինա Քրեսթինգերի խոսքով՝ զոհերի թիվը պաշտոնական տվյալների վրա է հիմնված, որոնք կարող են ամբողջական չլինել, ինչպես նաև վարակվածների մասին տեղեկատվությունը․ այժմ դրանք շուրջ…
Ֆիլիպիններում 70 մարդ է մահացել կարմրուկի համաճարակից
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։ Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում է հրատարակությունը: Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի…
ԱՀԿ-ն Եվոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային աճ է արձանագրել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային թիվ է արձանագրել վերջին 10 տարում, ասվում է կազմակերպության կայքում: «2018 թվականին կարմրուկից մահացել է Եվրոպայի տարածաշրջանի 72 բնակիչ՝ ինչպես երեխաներ, այնպես էլ չափահասներ: 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրների ամսական հաշվետությունների տվյալով (որոնք ստացվել են 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ), կարմրուկով 82 հազար 596…
Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում հինգերորդն է
Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով: Խոսքը վերաբերում է վերջին տարում մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդության հայտնաբերման ցուցանիշին: Տվյալները տարածել է Առողջապահության համաշխարային կազմակերպությունը: Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81): Ցուցակում Սերբիայից, Ալբանիայից և Լիբերիայից հետո գտնվում է Վրաստանը, որտեղ վերջին մեկ…
Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ
Վերջին տասն օրվա ընթացքում Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ վերջին դինամիկան կպահպանվի, և Վրաստանը կկարողանա հաղթել կարմրուկին: «Լուրջ հետաքրքրություն կա քաղաքացիների կողմից: Երեկ երկրում անցկացվել Է 5 հազար լրացուցիչ պատվաստում, այսինքն՝ բնակչությունն ուշադրության Է առել այն հանգամանքը, որ…
Ուկրաինայում հազարավոր մարդիկ կարմրուկով են վարակվել
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում շուրջ 3.3 հազար մարդ կարմրուկով է վարակվել, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի Առողջապահության նախարարության հասարակական առողջության կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ այստեղ 3.5 հազար մարդ էր կարմրուկով վարակվել: «2019 թվականի 4-րդ շաբաթվա տվյալներով՝ 3279 մարդ կարմրուկով է վարակվել: Նրանցից 1350-ը…
Վրաստանը համաճարակի եզրին
Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն: Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս…
Վրաստանի բանտերում պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների և հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ: Այդ մասին ասված է երկրի արդարադատության նախարարության Հատուկ պատժական ծառայության հաղորդագրության մեջ: Վրաստանում կարմրուկի լուրջ համաճարակային բռնկում է դիտվում: Տարեսկզբից գրանցվել է դրանով հիվանդանալու 335 դեպք: Պացիենտների թվում հիմնականում փոքր երեխաներն են և նրանք, ովքեր 15-ից մինչև 40 տարեկան են: Ազատազրկման…
Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստումն անվճար են դարձրել համաճարակի դեմ պայքարելու համար
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում է և դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է, որը բոլորի համար անվճար կդառնա։ «Մեր այսօրվա վիճակը հատուկ ուշադրություն է պահանջում: Սա կոչվում է համաճարակային բռնկում: Ներկա դրությամբ գրանցված է կարմրուկով հիվանդացության 335 դեպք, այս թիվն ամեն օր աճում է»,-լրագրողներին հայտնել է Սերգեենկոն,…
Վրաստանում գրիպի H1N1 վարակից 10 ամսական երեխա է մահացել
Վրաստանում գրիպի H1N1 վարակի բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել. հայտնում է apsny.ge կայքը: Բժիշկների տվյալների համաձայն՝ երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Այսպիսով` Վրաստանում H1N1 վարակի հետևանքով արդեն 16 մարդ է մահացել:












