Կուբա

  • Կուբայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի

    Կուբայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի

    Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի։ Ավելի քան 200 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Nuevo Herald պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Պտտահողմը Հավանային պատուհասել էր հունվար 28-ին։ Վնաս է հասցվել 1238 բնակելի և այլ նշանակության օբյեկտների։ Դրանցից 124-ը լիովին ավերվել են։

  • ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար

    ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար

    Ռուսաստանը հավանություն է տվել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Կուբային 38 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրելուն: Այս մասին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը փետրվարի 6-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Վարկային համաձայնագիրն ստորագրված է և ռուսական կողմից արդեն անցել է ներպետական ընթացակարգերը»,- ասել է Շուգաևը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նշել է, որ Կուբայի հետ…

  • Վաշինգտոնի հաջորդ թիրախը. WSJ

    Վաշինգտոնի հաջորդ թիրախը. WSJ

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձը ԱՄՆ-ի ռազմավարության մի մասն է, որը նպատակ ունի ուժեղացնել ազդեցությունը Լատինական Ամերիկայի վրա: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, գրում է «The Wall Street Journal» թերթը վկայակոչելով իր աղբյուրները: Հրատարակության զրուցակիցները նշում են, որ ԱՄՆ-ի հաջորդ թիրախը՝ Կուբան է: Ամերիկյան թերթում նշվում է նաև, որ…

  • Կանադան երկու անգամ կկրճատի Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը

    Կանադան երկու անգամ կկրճատի Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը

    Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել երկու անգամ կրճատել Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը, ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Որպես պատճառ նշվում է աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման նկատառումը: Նշվում է, որ երկու տարում Կուբայում Կանադայի դեսպանության աշխատակիցներից 14 մարդ առողջության հետ կապված արտասովոր խնդիրներ է ունեցել (տեսողական և լսողական խնդիրներ, հավասարակշռության կորուստ, փսխում և այլն…

  • Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել

    Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել

    Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը: Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտնել է, որ «սաստիկ ինտենսիվությամբ մթնոլորտային երևույթից» ամենից ավելի տուժել է Ռեգլա շրջանը: Նաև, գործակալության աղբյուրների տվյալներով, լուրջ վնաս է պատճառվել Գուանաբակաոա, Դիես դե Օկտուբրե…

  • Կուբայում պտտահողմ է մոլեգնում

    Կուբայում պտտահողմ է մոլեգնում

    Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմ է մոլեգնում: Այս մասին հայտնում է AFP-ն: Դրա հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, 172-ը՝ տուժել: Հավանայում նկատվում է էլեկտրաէներգիայի խափանում: Քամու ուժգնությունը գերազանցում է 100 կմ/ժ-ն: