հայկական մեդիա

  • ԵՄ-ում հավանություն են տվել պաշտպանության համատեղ ֆոնդի ստեղծմանը

    ԵՄ-ում հավանություն են տվել պաշտպանության համատեղ ֆոնդի ստեղծմանը

    Եվրախորհրդարանն ապրիլի 18-ին հավանություն է տվել պաշտպանության համատեղ ֆոնդի ստեղծմանը։ Համապատասխան նախաձեռնությանն աջակցել է 328 պատգամավոր, դեմ են արտահայտվել 231-ը, ևս 19-ը ձեռնպահ են մնացել։ Ապագա ֆոնդը կոչված է պաշտպանական արդյունաբերությունում ներգրավել նորարարություններ, մասնավորապես` աջակցել սպառազինությունների նոր համակարգերի զարգացմանը։ Պատգամավորները խորհուրդ են տալիս այդ նպատակներին ուղղել 13 մլրդ եվրո։ Վերջնական գումարը կքննարկվի ու կհստակեցվի 2021-27…

  • Ֆելիքս Ցոլակյանը դեմ է սուպերնախարարություն ստեղծելուն

    Ֆելիքս Ցոլակյանը դեմ է սուպերնախարարություն ստեղծելուն

    Մենք դեմ չենք, որ Հիդրոմետ ծառայությունը ԱԻՆ-ից տեղափոխվի Բնապահպանության նախարարության կազմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին` ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը`այսպիսիով ստեղծելով սուպերնախարարություն, գործադիրի ներկայացուցիչը նկատեց, որ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, մինչդեռ ԱԻՆ-ը` ավելի մարդասիրական: «Հումանիտար ու պատժիչ գործունեություններն իրար չեն «բռնում»: Ոստիկանության դերը պետք է…

  • «Դեղին բաճկոններ»-ի ակցիան արգելվել է Աստվածամոր տաճարի հարակից տարածքում

    «Դեղին բաճկոններ»-ի ակցիան արգելվել է Աստվածամոր տաճարի հարակից տարածքում

    Փարիզի ոստիկանությունն արգելել է ապրիլի 20-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքում դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ակցիայի անցկացումը։ Նշվում է, որ շաբաթօրյա ակցիայի անցկացման արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներով։ Բացի դրանից` տաճարի հարակից տարածքում անցկացվում են նաև ապացույցների հավաքման աշխատանքներ՝ Փարիզի դատախազության հարուցած գործի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ իրավապահներն արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան դաշտերում։  

  • Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

    Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

    Փախստականի կարգավիճակ ունեցող անձը, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել է, որ դիմել է պետական լիազոր մարմին՝ որպես ԱՀ-ում վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիք՝ վարձավճարի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն նրա դիմումը մերժվել է: Պաշտպանի միջամտությամբ կատարվել է քաղաքացու բնակարանային պայմանների ու փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն, և փոխհատուցվել է նրա բնակվարձը՝ ամսական համարժեք գումարի չափով: Հիշեցնենք,…

  • Եթե քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում ցեմենտ արտադրող գործարանները կփակվեին. Հայկ Սարգսյան

    Եթե քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում ցեմենտ արտադրող գործարանները կփակվեին. Հայկ Սարգսյան

    Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ ցեմենտ արտադրող 3 գործող ընկերությունները ցեմենտի տոննան բաց են թողնում 40-48 հազար դրամով, բայց նախորդ տարվա իշխանափոխությունից հետո Հայաստան սկսեց ներմուծվել նաև իրանական ցեմենտ, որն ավելի էժան է։ Ըստ պատգամավորի՝ իրանական ցեմենտի տոննայի գինը ընդամենը 8-10 հազար դրամ է, և նույնիսկ հարկվելուց հետո…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը և համազգային նշանակություն ունեցող տարբեր հարցեր:

  • Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ անցած թիմերը

    Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ անցած թիմերը

    Ավարտվել են Եվրոպա լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղերը: Հաջորդ փուլ են անցել «Վալենսիան», Լոնդոնի «Չելսին», «Արսենալը» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի զույգերն են` «Արսենալ»-«Վալենսիա» «Այնտրախտ»-«Չելսի» Նշենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղերը թիմերը կանցկացնեն մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին:

  • Հրապարակվել է 2019-ի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկը

    Հրապարակվել է 2019-ի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկը

    TIME ամսագիրը հրապարակել է իր՝ «2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ցանկը: Երաժիշտներ, դերասաններ, մարզիկներ, հասարակական դեմքեր, լրագրողներ, քաղաքական գործիչներ և ավելին հայտնվել են ամենամյա ցանկի այս տարվա համարում: Շոուբիզնեսի, կինոյի ու արվեստի այլ ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց մասին իրենց կարծիքն են հայտնել իրենց գործընկերները. ուստի` ամսագրի այս համարում ընդգրկված մարդկանցից «Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհի Բրի…

  • Արետա Ֆրանկլին․ առաջին կինը, որ արժանացել է Պուլիցերյան մրցանակի

    Արետա Ֆրանկլին․ առաջին կինը, որ արժանացել է Պուլիցերյան մրցանակի

    Սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինը հետմահու արժանացել է Պուլիցերյան մրցանակի` ամերիկյան մշակույթում և երաժշտության մեջ ավելի քան 5 տասնամյակ ունեցած անհավանական մեծ ավանդի համար: Լեգենդը, որը կյանքից հեռացավ 2018 թ.-ին՝ 76 տարեկանում, առաջին կին երաժիշտն է, որ արժանանում է այս մրցանակին: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում սոուլի թագուհին 18 անգամ «Գրեմմի» մրցանակակիր է դարձել: Նա առաջին կինն…

  • Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել Սիրիա

    Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել Սիրիա

    Ավելի քան 1,2 հազար մարդ է Հորդանանից ու Լիբանանից Սիրիա վերադարձել անցած օրվա ընթացքում: Այս մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում: «Անցած մեկ օրում 1214 փախստական է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 362 մարդ (109 կին և 185 երեխա),…

  • ՀՀ-ն 19 տեղով բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով

    ՀՀ-ն 19 տեղով բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով

    «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով: Զեկույցը կազմելիս հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո: Զեկույցում նշվում է, որ…

  • ՊԵԿ-ի հորդորը ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող 71 տնտեսվարողի

    ՊԵԿ-ի հորդորը ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող 71 տնտեսվարողի

    ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման…

  • Պինոն հրաժարվել է Աստվածամոր տաճարին նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից

    Պինոն հրաժարվել է Աստվածամոր տաճարին նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից

    Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մեծ գումար նվիրաբերած հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն և նրա ընտանիքը հայտարարել են, որ մտադիր չեն օգտվել հարկային արտոնություններից, որը կարող են ստանալ խոշոր նվիրատվության համար: Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է…

  • Facebook-ն ու Instagram-ը սկսել են հեռացնել ԻՀՊԶ-ի անդամների էջերը

    Facebook-ն ու Instagram-ը սկսել են հեռացնել ԻՀՊԶ-ի անդամների էջերը

    Facebook-ը և նրա դուստր ընկերություն Instagram-ը սկսել են հեռացնել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՊՀԶ) մասնակիցների էջերը: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Ավելի վաղ Իրանի «Մեհր» գործակալությունը հաղորդել էր Instagram-ում ԻՀՊԶ-ի որոշ օգտահաշիվների հեռացման մասին: Այս տեղեկությունը հաստաստել են ընկերությունում, սակայն չեն ճշտել, թե հատկապես ինչ օգտահաշիվներ են հեռացվել: Facebook-ի ներկայացուցիչը պատմել է, որ իրենք…

  • Տղամարդը փորձել է բենզինով լի տարաներով մտնել Սբ Պատրիկի տաճար

    Տղամարդը փորձել է բենզինով լի տարաներով մտնել Սբ Պատրիկի տաճար

    Ապրիլի 17-ի երեկոյան Նյու Յորքի XIX դարի Սբ Պատրիկի տաճարում բենզինի տարաներով և մի քանի կրակայրիչով տղամարդ է ձերբակալվել: Տաճարում, որտեղ հավատացյալներ կային, նրան կանգնեցրել է պահակակետի աշխատակիցը և բացատրել, որ դյուրավառ նյութեր չի կարելի ներս տանել: Երբ տղամարդ հեռացել է, պատահարի մասին հայտնել են ոստիկանություն, գրում է Bird in Flight-ը: Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի…