հայոց ցեղասպանություն
Սան Ֆրանցիսկոյի ղեկավար խորհրդում Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ելույթներ են հնչել
Սան Ֆրանցիսկոյի ղեկավար խորհրդում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ելույթներ են հնչել: Դրանք հրապարակված են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագրի (Genocide Education Project (GenEd)) հեղինակները նշում են, որ ծրագիրն այս պահին, ավելի քան երբևէ անհրաժեշտ է: Կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մակասջյանը նշել է, որ այս մասին սովորեցնելը հատկապես կարևոր է…
Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ, որում ասված է. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է: Այսօր, նաև այն մարդկանց փառաբանելու օրն է, ովքեր ի հեճուկս 1915-ի արհավիրքների շարունակեցին պայքարել՝ ապրելով նաև բոլոր չապրած կյանքերի փոխարեն, ստեղծելով նաև իրենց զոհված հայրենակիցների երազած Հայաստանը: Հայերիս…
Պայքարելու ենք ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար. Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ…
Ստամբուլում արգելել են Ցեղասպանության հիշատակի մեծ միջոցառում անցկացնել Սուլթան Ահմեդի մզկիթի մոտ
«Հայկական ժամանակ»-ի լրագրողը Թուրքիայից հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 24-ին, Ստամբուլում տեղական իշխանությունները ոչ միայն արգելել են Ցեղասպանության հիշատակի մեծ միջոցառում անցկացնել Սուլթան Ահմեդի մզկիթի մոտ, այլ նաեւ մամուլի ասուլիս։ Մեր լրագրողի փոխանցմամբ՝ շատ իրավապաշտպաններ անտեսել են այդ արգելքը, հայտարարել դրա մասին ու մամուլի ասուլիսը, թեպետ ընդհատումներով, բայց կայացել է։
Տարեցտարի ընդլայնվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների աշխարհագրությունը. Գաբրիել Ղազարյան
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: 2015 թվականին նշեցինք Հայոց մեծ եղեռի 100-րդ տարելիցը, ողջ աշխարհին հիշեցնելով, որ միակամ ենք` դատապարտելու մեր անցյալի մեծագույն ողբերգությունը: Տարեցտարի ընդլայնվում է Հայոց…
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ի ցույց ողջ աշխարհի առաջ տարավ թուրքական պատմագիտական-դիվանագիտական սուտն ու հերքեց հայերի դեմ իրականացված ոճրագործությունը: Թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում, հանդես գալով ելույթով, Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին…
ԱՄՆ-ն չի ժխտում պատմական իրողությունը․ Լին Թրեյսին Հայոց ցեղասպանության մասին
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշամալիր է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին։ Դեսպանը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: «Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք Հայ ժողովրդի մոտ», – ասաց դեսպանը:
Հայ համայնքին զայրացրել է Ավստրիայի վարչապետի` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հայտարարությանը
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, քանի որ նա խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է The Sydney Morning Herald-ը՝ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում…
Մենք այսօր հզոր պետություն պետք է ունենայինք, աշխարհի հզորների հետ հավասարրը. ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր նույնպես Ծիծեռնակաբերդում է: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրայր Թովմասյանը պատմեց. «Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի իմ պապիկի հոր սերունդները: Նա փրկվել էր Ցեղասպանությունից: Սերնդում մոտավորապես 140 հոգի կա: Եվ, այո՛, մեր ամենամեծ կորուստը որ եղել է, այն է, որ էս տարածքում մենք էսօր պիտի 70 միլիոնանոց պետություն լինեինք՝…
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր: Սակայն, բոլորը չէ, որ տեղյակ են՝ այդ հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր, ում նախաձեռնությամբ Ռոնալդ Ռեյգանին առաջարկվել էր նախագահական հռչակագրի մեջ ներառել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Հայրս ու…
Ես այստեղ եմ իմ ողջ ընտանիքի անունից․ Նիկոլա Ազնավուրը այցելեց Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ծիծեռնակաբերդ էր այցելել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եկել իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,…
Նախագահ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների…
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, արարողությանը մասնակցել են Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան…














