հայոց ցեղասպանություն
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական Անկարայի հայտարարություններին
Հարց. Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Իսկ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ…
ԵԿՄ-ն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ
Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ Ցեղասպանության միջազգային…
Ցեղասպանությունը ոտնձգություն է ոչ թե հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ. Վլադիմիր Վարդանյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության անդամների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վլադիմիր Վարդանյանը կարևորել է կազմակերպության ջանքերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի՝ ցեղասպանության հիմքում ընկած է մարդատյացությունը, ինչի դեմ…
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանում
Rusarminfo-ի տեղեկություններով՝ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն հիշատակման միջոցառումներ: Ղրիմում ապրիլի 24-ի կեսօրին Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա ժամերգություն, որից հետո Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ` հին հայկական գերեզմանատան տարածքում, տեղի կունենա բողոքի ակցիա: Երեկոյան Սիմֆերոպոում տեղի կունենա համերգ, որից հետո կայարանի հրապարակում կկայանա «վառիր հիշատակի մոմը» ակցիան: Խաբարովսկի…
Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից
Այսօր` երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Երթը կանցկացվի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով: Երթը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։ Ջահերով երթի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ…
Նիկոսիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացվի
Ինչպես հաղորդում է cyprus-mail.com կայքը, Նիկոսիայում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշվում է, որ մասնակիցները քայլերթը կսկսեն Նիկոսիայի Մակարիոսի պողոտայից ու կքայլեն Հայաստանի անվան պողոտայով. նրանց կմիանան համայնքի մյուս անդամները, որտեղից միասին կգնան հայկական եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ էլ…
Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՀՀ հյուպատոս
Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ամերիկյան «KSEE» հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Դոնալդ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և տարբեր հարցերում նրա մոտեցումները ավանդական չեն: Կարծում եմ` նրա պարագայում Հայոց ցեղասպանության ճանաչումն առավել քան հավանական է»,- ասել է Պերճ Աբգարյանը: Նրա կարծիքով` հիմա ամենանպաստավոր ժամանակն է…
Ցեղասպանության ողբերգությունը անցյալ չէ, այլ ներկայի իրողություն. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Բըրբենք քաղաքի քաղաքապետարանում հանդիպել է մի քանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության շրջանակում: Հայկական կազմակերպությունների թվում են եղել Բըրբենքի հայ երիտասարդների ֆեդերացիան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Արազ» Հայ օգնության միությունը և այլն: Քաղաքապետ Էմիլի Գեյբել-Լադդիի ու քաղաքային խորհրդի անդամների գլխավորությամբ անցկացվել է հիշատակման արարողությունը:…
Ֆրանսիայի վարչապետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այն տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն՝ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:…
ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ավերվել է դեպի Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանշանը, հաղորդում է Asbarez.com-ը: Նշվում է, որ այդ մասին կայքին ահազանգել են անցորդները, որոնք նկատել են կոտրված ցուցանշանը: Այժմ Asbarez-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և իրավապահների հետ միասին փորձում է պարզել կատարվածի պատճառն ու հանգամանքները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման…
Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը ընդունել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը, որով ընդունվում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նշվում է նաև, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրինությունը աշխատանք է տանում բանաձևելու որոշում, որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն…
Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում եղել են բազմաթիվ…
Ապրիլի 24-ին Պրահայում Հայոց Ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Orer.eu-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի շարք միջոցառումներ են սպասվում Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ներկայացնում ենք միջոցառումներն ըստ ժամանակացույցի. 17։00-Ծաղիկների զետեղում խաչքարի մոտ, հասցե՝ Յինդրիշսկա 31, Պրահա 1, 110 00, 18։00- Եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սրբոց Նահատակաց տոնին նվիրված արարողություն, Բարսեղ վարդապետ Փիլավչյան, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր…
ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը սպառնալիքներ է ստանում՝ Հայոց ցեղասպանության պատճառով
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ֆոլիոն մահվան սպառնալիքներ է ստանում՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցած միջադեպի պատաճառով, հայտնում է ֆրանսիական La Depeche կայքը։ Նշվում է, որ ԽՎ նիստի ժամանակ, որը վարում էր Ֆիլիպ Ֆոլիոն, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հարձակում են գործել Ֆրանսիայի նկատմամբ՝ մեղադրելով Ռուանդայում ցեղասպանության մեջ…














