հայոց ցեղասպանություն
ԱՄՆ կոնգրեսականնաերը այցելել են Ծիծեռնակաբերդ
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ…
Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 14-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակին: Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը: Հայտարարության մեջ նշված…
Գլեդիս Բերեջիքլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ…
Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին: Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով: Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ: Անդրադառնալով Arc Publications-ի…
Իտալիայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժող
Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների…
Հունաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը
Հունաստանում ապրիլի 14-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվել էր Աթենքի Ռազմական թանգարանի սրահում, որին ներկա են եղել Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության…
Արգենտինական ֆուտբոլային ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսոն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրականի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Խաղից առաջ «Սան Լորենսոն» հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Մոմավառություն Սպիտակ տան առջև` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով
Սպիտակ տան առջեւ տեղի ունեցած մոմավառությունը Միացյալ Նահանգների նախագահի համար Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջը հիշեցնելու միջոց էր: Դա պահանջ է, որը, ըստ հավաքվածների, անհրաժեշտ է պատմական արդարությունը վերականգնելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում են ունեցել…
ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը: Դեսպանը իր ելութում ներկայացրել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը: «Բառերը չեն կարող նկարագրել այն ամեն, ինչի միջով մեր երկիրն անցել է այդ ժամանակաշրջանում», – ասել է դեսպանը և հավելել,…
Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը հակադարձել է Կարո Փայլանին
Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրասնիայի նախագահի հրամանագրին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավոր Կարո Փայլանի արձագանքի` Եսայանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշում է հայտնել և արտահայտել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տեսակետը: Մարգար Եսայանը իր…
Մասսաչուսեթսում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկատվական արշավ է անցկացվում
Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասսաչուսեթս նահանգում տեղեկատվական արշավ է անցկացվում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հայտնում է Horizon Weekly-ն: Peace of Art հասարակական կազմակերպությունը թվային վահանակներ է տեղադրել հինգ քաղաքներում: Վահանակների վրա պատկերված է հայ տղայի դեմք՝ «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget) գրառմամբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «պաստառում պատկերված պատանին հավաքական կերպար է. նա այն նույն տղան է, ով…
Դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր. Սենատորը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին
Հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում. (Մենենդեզ) «Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության…
Բուրգոսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և…
Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին։ Նա Twitter-ում գրառում է կատարել, որում նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խորհրդարաններից: «Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն այն…














