Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ամենադիտվածներ

14.thumb

Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը ընդունել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը, որով ընդունվում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Նշվում է նաև, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրինությունը աշխատանք է տանում բանաձևելու որոշում,  որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ