հայոց ցեղասպանություն
Ցեղասպանության ճանաչումը արդարություն է պահանջում, ասում է իսպանացի պատգամավորը
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության մեխանիզմներով։
Մակրոնի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2025թ. ապրիլի 24-ին ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ կոչ անելով հիշել զոհերին ու գործել հանուն ճշմարտության և արդարության։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգավոր շարունակություն և կրկնության սերմ է, ասում է կիպրացի Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը
Կիպրոսը ԵԽ-ում ներկայացնող Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է և կրկնության վտանգավոր սերմ
Դիվանագետները հարգել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի զոհերի հիշատակը Երևանում
ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետները, այդ թվում՝ ՌԴ, Չեխիայի և Լիտվայի դեսպանները, 2025թ. ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում՝ նշելով Ցեղասպանության 110-րդ տարելիցը։
ՀՀ ղեկավարությունը հարգել է Ցեղասպանության 110-րդ տարելիցի զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում – 2025
Հայաստանի քաղաքական և հոգևոր ղեկավարությունը 2025թ. ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։
Ավստրալիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությանը
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի օրենսդիրները հանդես են եկել հայտարարություններով՝ նշելով Հայոց ցեղասպանության 110-ամյակը։
Փարիզում պատարագով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում 2025թ. ապրիլի 21-ին մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։
Հռոմի պապը կսրբադասի Հայոց ցեղասպանության նահատակ Իգնատիոս Մալոյանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանի սրբադասումը, ով սպանվել է 1915 թվականի հունիսին։ Նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ըստ Vatican News-ի։
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը կապեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետ
Եվրախորհրդարանը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի ընթացքում բազմաթիվ եվրա պատգամավորներ խիստ զուգահեռներ անցկացրին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերջին բռնի տեղահանումների հետ՝ կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը և դատապարտելով ԵՄ կապերը Ադրբեջանի հետ։
Դեսպանը հիշեցրել է Ֆրանսիայի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ. «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է դեսպանը։ Ֆրանսիան առաջին խոշոր եվրոպական երկրներից էր,…
Գերմանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին Ծիծեռնակաբերդում
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ 20-րդ դարը նշանավորվել է զանգվածային ջարդերով, էթնիկ զտումներով, տեղահանություններով և ցեղասպանություններով, որոնք շարունակում են մնալ Հայաստանի և Գերմանիայի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը։ Դեսպանի այցը ևս մեկ անգամ…
Օկամպո. ԼՂ հայերի վերադարձը հնարավոր է՝ ցեղասպանության հանցագործությունների զուգահեռ
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը ունի իր հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորությունները։ Այս մասին նա հայտարարել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ընթացքում՝ հարցազրույց տալով «Արմենպրես»-ին։ Օկամպոն շեշտել է, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ անտեսվել չի կարող և ընդգծել է պայքարի կարևորությունը: Նրա խոսքով,…
ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Դեկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին: Նրանց այցը խորհրդանշում է միջազգային ճանաչումը և հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ, ինչպես նաև ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր կարևորությունը։ Հանձնաժողովի…
Լեհաստանի նախագահը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ Նախագահ Դուդան հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հաջորդիվ, նա և պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին…














