հանքի շահագործում
Անգամ ներդրումային քաղաքականության իմաստով կենսամիջավայրի ավիրումը անհեռատեսություն է․ Կարեն Անտաշյան
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը վերաձևավորվում է կատաստրոֆիկ արագությամբ, ու ամենավատն այն է, որ կայուն է միայն փոփոխությունների արագացումը, մնացած գործոնները շարունակում են ավելի ու ավելի անորոշ մնալ։ Միայն Սիբիրի ու Ամազոնի այվող անտառների սարսափելի, հայկական ուղեղում չտեղավորվող չափերը պատկերացնելու փորձը հերիք է հասկանալու համար, որ հենց մեր սերնդին է բաժին…
Ամուլսարի քրգործի շրջանակում իրականացված ողջ գործընթացը կետ առ կետ․ ՔԿ-ն տեղեկանք է ներկայացրել
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, Քննչական կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը: Այս մասին…
ՀՀ անկախության հռչակագիրն ու հանրության դիրքորոշումը հանքարդյունաբերության հարցում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Քսանինը տարի առաջ այս օրը Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել թերևս ամենապատմական, նշանային իրադարձություններից մեկը։ ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը, որը փաստորեն դարձավ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը, ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը 88-ի համազգային շարժման ամենակարևոր, պատմական ձեռքբերումներից մեկն էր, նախկին սովետական տարածքում դեմոկրատական ուժերի կողմից ընդունված ամենասոլիդ փաստաթղթերից մեկը,…
Գորայք այցի ժամանակ վարչապետին 200 000 տարեկան գտածո ներկայացրին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորայք կատարած այցի ժամանակ նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը՝ ձեռքին օբսիդիանի մի կտոր: «Էս հրաշքը գտել ենք ձեր գալու առթիվ, սա շշմելու է, 200 000 է սրա տարիքը, օբսիդիան է»,-ասաց նա: «Բայց ոնց որ նոր սարքած լինեն»,-կատակեց Փաշինյանը: Նրան վստահեցրին, որ գտածոն 200 000 տարեկան է, հայտնաբերվել է Ամուլսարի շնորհիվ՝ պեղումների ժամանակ:…
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է 25 տոննա փոշի ամեն պայթեցումից․ Վայոց ձերի նախկին մարզպետը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում մոտեցավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա վարչապետին հիշեցրեց՝ 2012-2014 թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ: Ղազարյանը նշեց՝ իր պաշտոնավարման շրջանում Ամուլսարի վրա տարվող աշխատանքները դադարեցվել են: Նա ասաց՝ Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում և 25 տոննա փոշի ամեն պայթեցումից: «Հնարավոր չէ, որ դա այս քաղաքի…
Փաշինյանը կազատի Ամուլսարը ցուցարարներից․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև այդ ժամկետը ինքը հանքավայրը կազատի ցուցարարներից և կապահովի ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից՝ այն հաշվարկով,…
Ամուլսարի հանքի շահագործման քաղաքական պատասխանատուն նախկին իշխանությունն է․ Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ գործող իշխանությունները բազում քրեական և կոռուպցիոն հարուստ կենսագրություն ունեցող պետական համակարգ են ժառանգել, դա այլևս անվիճելի փաստ է… Եվ երբ նախկին իշխանության ներկայացուցիչներն ազնվությունից և արդարությունից են խոսում, ապա պետք է առնվազն լռեն, քանի որ տասնչորս միլիոն դոլար կաշառք վերցնելու և…
Ֆեյքերը կարևոր են Թունյանի համար, սակայն իր հարևան անգրագետ Պողոսը՝ ոչ․ Թեհմինա Ենոքյան
Լրագրող, ակտիվիստ բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Բաբկեն Թունյանն այն մարդն է, ով «Ֆեյսբուք»-ում հարցում էր կազմակերպել և ֆեյքերը քվեարկում էին Ամուլսարի համար: Ֆեյքերը կարևոր են, սակայն իր հարևան անգրագետ Պողոսը՝ ոչ»: Նշենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման թեմային, գրել էր,…
Ամուլսարի շահագործումը պետության զավթման բաղադրիչ է և դրա հետևանք. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուծումը պետության զավթումը ճանաչելու մեջ է: Շա՞տ բարդ է հասկանալ, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ Ամուլսարի շահագործումը, պետության զավթման բաղադրիչ է և դրա հետևանք։ Պետությունը զավթվել է և վերածվել է կոռուպցիայի ու այլ հանցագործությունների գործիքի։ Նույնիսկ օրենքներն են ընդունվել՝ կոռուպցիան սպասարկելու և կոռուպցիոն մեխանիզմները…
Որևէ հարցի միակողմանի դիտարկումը ռիսկ է պարունակում․ Ջանջուղազյանը՝ Ամուլսարի մասին
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով: «Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետև միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն, և…
«Հանրապետություն» կուսակցությունը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք…
Ամուլսարի հարցով բանավեճ՝ Լենա Նազարյանի և Բաբկեն Թունյանի միջև
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: Բաբկեն Թունյանի գրառման տակ բանավեճ են սկսել Լենա Նազարյանը և Բաբկեն Թունյանը: https://www.facebook.com/babken.tunyan/posts/1489945571146388
Վարչապետը ժամանակ է շահում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար․ «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարականը տրվել է շրջակա միջավայրի նախարարությանը: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դադար է վերցնում՝ թեև շատերը նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառումը…
«Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը. Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարածել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը՝ Ամուլսարի շուրջ քննարկումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում…














