հարցաքննություն
Դինքի սպանության գործով նիստի ժամանակ դատարանը հրաժարվել է հարցաքննել մի շարք անձանց
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, Ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով 107-րդ դատական նստաշրջանը սկսվել է երեկ` հուլիսի 7-ին, որի ժամանակ Ստամբուլի դատարանը մերժել է փաստաբանների՝ նախքան սպանությունը Դինքի հետ հանդիպած Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին հարցաքննելու և որպես վկա լսելու պահանջը: Հայտնենք, որ դատականը վկայի կարգավիճակով լսել է Fox TV լրատվական գործակալության աշխատակից Սոներ Դաբաղին…
Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանություն. Դավիթ Խաժակյան
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ մեկ ժամ առաջ ստացել է ծանուցում ներկայանալու ոստիկանություն: «Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն…
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը
NEWS.am-ի հետ զրույցում Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց.…
Ծառուկյանը կրկին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է
Գագիկ Ծառուկյանը կրկին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է: Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությունը: Հարցի քննությունը սկսվել է երեկ, շարունակվել այսօր` ժամը 16:30-ից: Դատարանը 2-3 ժամով գնացել էր խորհրդակցական սենյակ, քանի որ Ծառուկյանի պաշտպանները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր…
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս է եկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։ Հարցաքննությունը տևել է մոտ ութ ժամ։ Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ…
ԱԺ-ում ելույթից հետո Ծառուկյանը մեկնեց ԱԱԾ` հարցաքննության (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր Ազգային ժողովում ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնեց Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) հարցաքննության: Ծառուկյանին ուղեկցում էր ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Թե ինչ գործով է հարցաքննությունը, լրագրողներին չհայտնեցին: Հայտնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ…
Ծառուկյանը հարուցված քրգործերով չի հարցաքննվել․ նա առնչություն չունի այս քրգործերի հետ․ փաստաբան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Հարուցված այդ երեք քրեական գործերից որևէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի…
Ռուբեն Հայրապետյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն մայիսի 21-ին հրավիրել են հարցաքննության մեղադրյալի կարգավիճակով: Նրա պաշտպան՝ փաստաբան Ամրամ Մակինյանին դեռ ծանոթ չէ ո՛չ մեղադրանքը, ո՛չ էլ մեղադրանքի հիմքը: Փաստաբանին միայն հայտնի է, որ գործով տուժող ներգրավված անձը Սևանի Հարսնաքար ռեստորանային-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է, որը Հայաստանում չէ. «Բայց ենթադրում եմ, որ այդ անձը հարցաքննվել է տեսակապի…
Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը
Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը։ 2008թ․ փետրվարի 18-ից սկսած ոստիկանության զորքերի զորամասերում իմ հրամանով ծառայության ուժեղացված ռեժիմ էր հայտարարված, որը կապված էր ՀՀ նախագահի ընտրությունների և դրանից հետո Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցող շուրջօրյա զանգվածային միջոցառումների հետ։ Այդ օրերին…
Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է․ զննվել է նրա հեռախոսը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ՝ հունվարի 30-ին, հարցաքննության համար հրավիրվել է։ հարցաքննության։ Այս լուրը հաստատել է ՔԿ տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ երկու գործով․ մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը։ Մյուս գործը…
«Ժողովուրդ»-ի խմբագրի հեռախոսային խոսակցությունները վերծանելը ոչ իրավաչափ է համարվել
Այսօր Երևանի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական դռնփակ նիստը: Դատարանը ՀՔԾ-ի գործողությունը ոչ իրավաչափ է համարել: Նախագահող դատավորը Ռուզաննա Բարսեղյանն էր: Դատական նիստից հետո Քնար Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ամիսներ առաջ «Մարտի 1-ի» գործով օրաթերթը հրապարակել էր «Մարտի…
Արայիկ Հարությունյանը չի հարցաքննվել. հայտնի է պատճառը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանի՝ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվել է, քանի որ քննիչը դա էական չի համարել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը: Նա նշեց, որ մերժումը չեն բողոքարկելու, սակայն հետագայում ևս կանեն այդ միջնորդությունը: «Այս պահին անիմաստ ենք համարում (խմբ. բողոքարկելը):…
Գեորգի Կուտոյանը դատավարական որևէ կարգավիճակ չի ունեցել
Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը նույնպես նշեց, որ ՔԿ-ում Կուտոյանը որևէ քրեական գործով ներգրավված չի եղել և չի հարցաքննվել: Հունվարի 17-ին Երևան քաղաքի…
Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը ևս հարցաքննվել են
ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ՝ ավելի վաղ։ Այսօր, հիշեցնենք, այս գործով հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ…













