Հյուսիսային Կորեա

  • Հս․ Կորեայի լրատվամիջոցները Կիմ Չեն Ինին առաջին անգամ ցույց են տվել դիմակով

    Հս․ Կորեայի լրատվամիջոցները Կիմ Չեն Ինին առաջին անգամ ցույց են տվել դիմակով

    Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հրապարակել են կադրեր, որտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատկերված է բժշկական դիմակով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտարարել է կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Երկրի պետական լրատվական գործակալությունը ստեղծված իրավիճակն անվանել է «խոշոր արտակարգ իրադարձություն»։…

  • Հյուսիսային Կորեան չճանաչված արկ է արձակել ճապոնական ծովի ուղղությամբ

    Հյուսիսային Կորեան չճանաչված արկ է արձակել ճապոնական ծովի ուղղությամբ

    Հյուսիսային Կորեան չճանաչված արկ է արձակել ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yohhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբերի պետերի միացյալ կոմիտեին։ Նշվում է, որ դեռևս հայտնի չի արկի թռիչքի բարձրությունն ու հեռավորությունը։ Տեղեկությունը հաստատել է նաև Ճապոնիայի ՊՆ-ն։  

  • Հյուսիսային Կորեան քանակապես ու որակապես կամրապնդի իր միջուկային ուժերը․ Ըն

    Հյուսիսային Կորեան քանակապես ու որակապես կամրապնդի իր միջուկային ուժերը․ Ըն

    Հյուսիսային Կորեան շարունակելու է ամրապնդել իր միջուկային ուժերը առավելագույն արագությամբ։ Այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տոնի առթիվ զորահանդեսի ժամանակ։ Ինը նշել է, որ Կորեան պետք է ցանկացած պահի պատրաստ լինի կիրառել միջուկային զենքի զսպող ուժը։ Կորեան պետք ՝ որակական ու քանակական առումով ամրապնդի իր միջուկային ուժերը։

  • Հյուսիսային Կորեան պաշտպանել է Ռուսաստանին

    Հյուսիսային Կորեան պաշտպանել է Ռուսաստանին

    Ուկրաինական Բուչայի ողբերգական դեպքերին անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Այս մասին տեղեկանում ենք հյուսիսկորեական աղբյուրներից։ Նշվում է, որ Բուչայի դեպքով Ինը հանդես է եկել ի դեմ Արևմուտքի՝ անուղղակիորեն պաշտպանելով Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ Բուչայի դեպքերը Արևմուտքի սադրանք է եղել և այն ուղղված է մեկուսացնել Ռուսաստանին։

  • Կիմ Չեն Ընն այցելել է նոր հեռահար զենքի փորձարկումների

    Կիմ Չեն Ընն այցելել է նոր հեռահար զենքի փորձարկումների

    Հյուսիսային Կորեայի առաջնորդին ցուցադրվել է նոր հեռահար մարտավարական զենք։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։ Փորձնական կրակոցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին։ Թեստերը հաջող են անցել։ Հրատարակության համաձայն՝ այս զենքը «զգալիորեն կբարձրացնի հեռահար համակարգերի առաջադեմ հրետանային ստորաբաժանումների կրակային հզորությունը, ինչպես նաև կբարձրացնի մարտավարական միջուկային հրթիռների արդյունավետությությունը»։ Նշվում է, որ այցի ընթացքում…

  • Կորեաների հյուսիսային հատվածը սպառնացել է հարավայինին՝ կիրառել միջուկային զենք

    Կորեաների հյուսիսային հատվածը սպառնացել է հարավայինին՝ կիրառել միջուկային զենք

    Հյուսիսային Կորեայից անթաքույց սպառնացել են Հարավային Կորեային՝ կիրառել միջուկային զենք իրենց նկատմամբ։ Ինչպես հայտնում է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը, այս մասին ասել է Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։ Նա մասնավորապես ասել է, որ եթե Հարավային Կորեան ռազմական առճակատման գնա, ապա իրենց միջուկային ուժերը պետք է «կատարեն իրենց պարտքը»։ Յո Չժոնը նշել է նաև,…

  • Հրթիռի 6 արձակում՝ մեկ ամսում․ Հյուսիսային Կորեան նորից հրթիռային փորձարկում է արել

    Հրթիռի 6 արձակում՝ մեկ ամսում․ Հյուսիսային Կորեան նորից հրթիռային փորձարկում է արել

    Հարավային Կորեային ու Ճապոնիայից տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային Կորեան իր հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել՝ արդեն 6-րդն այս տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդագրություններ են տարածել Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ու Kyodo գործակալությունը՝ ճապոնական իշխանություններին հղումով։ Kyodo-ից հայտնում են, որ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ, բայց վնասի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։ Իսկ…

  • Հյուսիսային Կորեան նորից հրթիռ է փորձարկել

    Հյուսիսային Կորեան նորից հրթիռ է փորձարկել

    Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռային փորձարկում է կատարել, այս անգամ՝ թևավոր հրթիռների։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ արձակվել է, ենթադրաբար, 2 հրթիռ։ Այժմ պարզվում են դրանց բնութագրերը։ Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արդեն 5-րդ հրթիռային փորձարկումն է։

  • Հյուսիսային Կորեան նորից հրթիռ է արձակել

    Հյուսիսային Կորեան նորից հրթիռ է արձակել

    Հյուսիսային Կորեան իր հերթական ու արդեն 4-րդ հրթիռային փորձարկումն է արել այս տարվա ընթացքում։ Փորձարկման մասին հայտարարել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից, քանի որ ենթադրյալ բալիստիկ հրթիռը բաց է թողնվել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նշվում է, որ արկն ընկել է ջուրը ու ոչ մեկին վնաս չի պատճառվել։ Միևնույն ժամանակ, հարավկորեական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ փորձարկվել…

  • Հյուսիսային Կորեան ևս մեկ հրթիռ է արձակել

    Հյուսիսային Կորեան ևս մեկ հրթիռ է արձակել

    Ինչպես արդեն հայտնի է դարձե, հունվարի 5-ին Հյուսիսային կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Այս փորձարկումը երեկ ՄԱԿ-ում դատապարտեցին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան ու Ճապոնիան։ Իսկ այդ ընթացքում հյուսիսկորեական իշխանությունները հրթիռային ևս մեկ փորձարկում են կատարել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ ու այն նկատել են…

  • Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն անցել է 430-450 կիլոմետր

    Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն անցել է 430-450 կիլոմետր

    Հյուսիսային Կորեան երեքշաբթի օրը հրթիռ է արձակել, որն անցել է 430-450 կիլոմետր ճանապարհ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռն իր ամանաբարձր կետում գտնվել է 60 կիլոմետր բարձրության վրա։ Ըստ աղբյուրի՝ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։

  • Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև կապուղիները վերականգնվել են

    Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև կապուղիները վերականգնվել են

    Հարավային ու Հյուսիային Կորեաների միջև արգելափակված բոլոր կապի ուղիները կրկին վերականգնվել են։ Այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ կապուղիների վերականգնումն արվել է Կորեաների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ տարվող ջանքերի շրջանակներում։ Ըստ աղբյուրի՝ կապերն առաջին անգամ վերականգնվել էին այս տարվա հուլիսին, բայց ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունից հետո Հյուսիսային Կորեան արգելափակել էր կապը։

  • Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է փորձարկել

    Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է փորձարկել

    Հյուսիսային Կորեան նորից հրթիռի փորձարկում է իրականացրել։ Այս մասին հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փորձարկումն իրականացվել է հրթիռի աշխատանքը, մեկնարկային հարթակը և այլ բաներ ստուգելու համար։ Ըստ աղբյուրի՝ պաշտոնական գերատեսչությունները հրթիռի բնութագրերը հիանալի են գնահատել, որովհետև մեծացել է հրթիռի արագությունն ու թիրախի խոցման հեռավորությունը։

  • Հյուսիսային կորեան մերժեց ԱՄՆ-ի երկխոսելու առաջարկը

    Հյուսիսային կորեան մերժեց ԱՄՆ-ի երկխոսելու առաջարկը

    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը չի համաձայնել երկխոսության գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ Ինը թշնամական է համարում ԱՄՆ-ի նոր վարչակազմի վարած քաղաքականությունը և երկխոսության ցանկությունը նույնպես համարում է դրա արդյունք։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հնարավոր է համարել նաև Հարավային Կորեայի հետ կապուղիների բացելը։