Հյուսիսային Կորեա
Թրամփը առողջություն է մաղթել Կիմ Չեն Ընին
Սպիտակ տանըկայացած ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը առողջություն է մաղթել Կիմ Չեն Ընին, երբ լրագրողներից մեկը հարցրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջակն վիճակի մասին: «Դե, այդ տեղեկությունները հայտնվել են, և մենք չգիտենք: Ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեի… Կարող եմ միայն ասել, որ նրան առողջություն եմ մաղթում: Քանի որ եթե նա այն վիճակում է, ինչի…
Հյուսիսային Կորեան հրթիռի փորձարկում է իրականացրել
Հյուսիսային Կորեան մարտի 29-ին իրականացրել է հերթական հրթիռի արձակումը, որն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ: Եվ Փհենյան հայտնել է, որ բազմալիցքային արձակման կայանքի փորձակմնան մասին: Կայանքն անվանել է «խոշորաչափ»: Հայտնենք նաև, որ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակված հրթիռը անցել է 250 կմ-ը և ընկել է չհասած Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուն:
Թրամփը իր օգնությունն է առաջարկել Հյուսիսային Կորեային
Դոնալդ Թրամփը նամակ է գրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընին: Նամակում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման վճռականությունն է հայտնել Թրամփը և առաջարկ է արել Հյուսիսային Կորեայի առաջնորդին օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Թրամփի նամակի մասին տեղեկատվությունը գործակալության հետ զրույցում հաստատել է ԿԺԴՀ ղեկավարի քույրը։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Փհենյանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնում նոր կորոնավիրուսի բռնկման հանդեպ Հյուսիսային Կորեայի խոցելիության առթիվ։ Երկիրը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել այս երկրում հիվանդության տարածումը զսպելու համար։ Այս մասին հաղորդում է AP-ն: Հյուսիսային Կորեան դեռևս չի հայտնել նոր վիրուսի դեպքերի մասին, սակայն պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ ախտանշանների ի հայտ գալուց հետո անորոշ թվով…
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել Հյուսիսային Կորեայում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մահացածը մայրաքաղաք Փհենյանի բնակիչ էր, որը վերջերս էր վերադարձել Չինաստանից: Կնոջ ախտորոշման և առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան: Պարբերականը նկատում է, որ հյուսիսկորեական իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել համաճարակի ներթափանցումը կանխելու համար, քանի որ այն մեծ հարված կլինի…
Փհենյանը բլեֆ է անում․ Բոլթոնը՝ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառում, որ Փհենյանը բլեֆ է անում՝ խոսելով Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման վերջնաժամկետի մասին, որը նշանակված է տարեվերջին։ «Ես կարծում եմ՝ դա բլեֆ է։ Նրանք կարծում են, թե նախագահ (Դոնալդ Թրամփը) հուսահատ ցանկանում է գործարք կնքել, և եթե նրանք արհեստական ժամանակային սահմանափակում դնեն, ապա կկարողանան ավելի…
Չինաստանը երկխոսության կոչ է արել ԱՄՆ-ին և Հս․ Կորեային
Չինաստանն ԱՄՆ-ին և Հյուսիսային Կորեային կոչ է արել վերսկսել երկխոսությունն ու աշխատել, որ վերացնեն լարվածությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի ԱԳ փոխնախարար Լո Չժաոհուեյն ու Հս. Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Բիգունը հանդիպել են Պեկինում և կարծիքներ փոխանակել Կորեական թերակղզում փուլային ապամիջուկայնացման շուրջ: Կողմերը համաձայնել են…
ԱՄՆ-ն չի հանձնվի Հս․ Կորեայի հետ բանակցությունների հարցում․ Բիգան
ԱՄՆ-ն չի պատրաստվում հանձնվել և հնարավոր է համարում, որ կշարունակվեն ԿԺԴՀ-ի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը։ Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը դեկտեմբերի 15-19-ը մեկնել է Հարավային Կորեա և Տոկիո: Հարավային Կորեայում Բիգանը երկուշաբթի բանակցություններ է վարել Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության…
Հս․ Կորեայից հայտնում են, որ փորձարկումները երկիրը ԱՄՆ միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար են
Հյուսիսային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ներկայումս անցկացվող փորձարկումներն անհրաժեշտ են երկիրն ամերիկյան միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Հյուսիսային Կորեայի ԶՈՒ Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ փորձարկումները անգնահատելի կարևոր տեղեկատվության աղբյուր են: «Վերջերս իրականացրած թեստերի ընթացքում ստացված պաշտպանական տեխնոլոգիաները թույլ կտան մշակել ռազմավարական զենք, որը հնարավորություն կտա Հյուսիսային Կորեային վերջնականապես լուծել…
Կիմ Չեն Ընը անհրաժեշտ է համարել պատերազմի պատրաստվելը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է ռազմաօդային ուժերի ու ՀՕՊ զորավարժությունների։ Այնտեղ առաջնորդը ընդգծել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Այս մասի հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությանը։ Կիմ Չեն Ընը իրականացրել է դեսանտայինների գործողության «դաշտային հրամանատարությունը» այն բանից հետո, երբ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը որոշում ե կայացրել…
ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունները հետաձգվում են
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հայտարարել են համատեղ զորավարժությունները հետաձգելու մասին: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ այս քայլը Հյուսիսային Կորեայի նկատմամբ «բարի քայլի ակտ» է։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ես դրա մեջ տեսնում եմ խաղաղության համար պայմաններ ստեղծելու, քաղաքական համաձայնությունների կնքմանը նպաստելու ուղղությամբ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի բարեխիղճ ջանքերը, որոնք…
ԱՄՆ-ն Հս․ Կորեային առաջարկել է վերսկսել բանակցությունները
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առաջարկել է վերսկսել միջուկային բանակցությունները դեկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Հյուսիսային Կորեայի բանագնաց Կիմ Մյոն Գիլը հստակ չի պատասխանել, թե արդյոք Փհենյանը կընդունի բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ բանակցություններում, եթե դրանք նպատակ ունեն ժամանակ շահել՝ առանց որոշումները քննարկելու: Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունները փակուղի են մտել,…
ԱՄՆ-ԿԺԴՀ երկխոսության հնարավորությունները կարողեն անհետանալ․ Choson Sinbo
Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար հնարավորությունները կարող են վերանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով: Այս մասին գրում է Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական Choson Sinbo պարբերականը։ «Երկխոսությունը շարունակելու շանս այլևս չի լինի, եթե երրորդ գագաթնաժողով տեղի չունենա»,-գրում է թերթը: Ըստ հոդվածի՝ ԿԺԴՀ-ն համբերատար սպասում է…
Հյուսիսկորեացի խաղացողներն ագրեսիվ էին. Սոն Հին Մին
Առանց վնասվածքների վերադառնալն արդեն հսկայական ձեռքբերում է։ Այս մասին ասել է «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը՝ պատմելով ԿԺԴՀ-ի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման (0:0) ընթացքի մասին։ «Ափսոս, որ չհաղթեցինք, բայց խաղում այնքան ագրեսիա կար, որ պարզապես առանց վնասվածքների վերադառնալն արդեն հսկայական ձեռքբերում է: Հյուսիսկորեացի խաղացողներն ագրեսիվ էին, բազմաթիվ հայհոյանքներ էին լսվում»,-ասել…












