Հյուսիսային Կորեան նորից հրթիռ է արձակել

Ամենադիտվածներ

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան իր հերթական ու արդեն 4-րդ հրթիռային փորձարկումն է արել այս տարվա ընթացքում։

Փորձարկման մասին հայտարարել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից, քանի որ ենթադրյալ բալիստիկ հրթիռը բաց է թողնվել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Նշվում է, որ արկն ընկել է ջուրը ու ոչ մեկին վնաս չի պատճառվել։

Միևնույն ժամանակ, հարավկորեական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ փորձարկվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 2 բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Փհենյանի մոտ գտնվող Սունան միջազգային օդանավակայանի շրջանից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ