հրթիռակոծություն

  • Իրաքում հրթիռակոծվել է միջազգային ռազմաբազան

    Իրաքում հրթիռակոծվել է միջազգային ռազմաբազան

    ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի տեղեկայման տարածքում մարտի 17-ին մի քանի հրթիռներ են պայթել: Նշենք, որ պայթունը տեղի է ունեցել Իրաքյան ռազմաբազայի տարածքում: Ըստ տեղեկությունների` հարձակումը կատարվել է նվազագույնը 2 հրթիռով, իսկ հրթիռային հարձակման հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին ներկա պահին տեղեկություններ չկան:    

  • Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա երեք հրթիռ է ընկել

    Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա երեք հրթիռ է ընկել

    Հունվարի 26-ի երեկոյան Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքի վրա երեք հրթիռ է ընկել: Հրթիռներից մեկն ընկել է դիվանագիտական առաքելության ռեստորանի վրա: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուտաալիքին: Դրանից մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ երեք հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ շրջանի» մոտակայքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները: Աղբյուրի տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով…

  • Թուրքիայի օդուժի հարվածներից խաղաղ բնակչություն է տուժել

    Թուրքիայի օդուժի հարվածներից խաղաղ բնակչություն է տուժել

    Օգտոստոսի 29-ի վաղ առավոտյան Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքի Դոհուկ նահանգի Էլ-Ամադիա շրջանի գյուղերը։ Ըստ քրդական աղբյուրի՝ տեղի ունեցածի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան։ Նշվում է նաև, որ վերջին ամիսներին Թուրքիայի օդուժը հրթիռակոծել էր Զաքհո և Քանդիլ շրջանները։ Տեղի քրդական կառույցները նշում են, որ վերջին ամիսներին Թուրքիան մի քանի անգամ ռազմական…

  • Քեսաբում հրթիռակոծություն է տեղի ունեցե. տուժածների մեջ կան հայեր

    Քեսաբում հրթիռակոծություն է տեղի ունեցե. տուժածների մեջ կան հայեր

    Մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Քեսաբի Էսկյուրան գյուղը: Հրթիռներից երեքն ընկել են Էսկյուրան: Տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: Հրթիռակոծության հետևանքով քեսաբցի երկու հայ վիրավորվել է, ովքեր անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների վիճակը կայուն է:

  • Քաբուլը հրթիռակոծվել է. կան զոհեր

    Քաբուլը հրթիռակոծվել է. կան զոհեր

    Աֆղանստանի մայրաքաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է ToloNews-ը։ Հեռուստաալիքի տվյալով՝ հրթիռակոծումից տուժել է նաև 14 մարդ։ Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության օրը։ Առայժմ հայտնի չէ, թե ով է հրթիռակոծել Աֆղանստանի մայրաքաղաքը։