ղազախստանի նախագահ

  • Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը

    Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը

    Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Այցը մեկօրյա է, ապրիլի 15-ին Կասիմ ժոմարտ Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

  • Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

    Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տեղի կունենա հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Տոկաևը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ և կմասնակցի ղազախ-ադրբեջանական բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին։

  • Ղազախստանի նախագահը կժամանի Հայաստան

    Ղազախստանի նախագահը կժամանի Հայաստան

    Առաջիկայում Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Այցի ժամկետների և օրակարգի մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպել էին, քննարկել Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։

  • Ղազախստանի նախագահը կմեկնի Թուրքիա․ նա կհանդիպի Էրդողանի հետ

    Ղազախստանի նախագահը կմեկնի Թուրքիա․ նա կհանդիպի Էրդողանի հետ

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 10-11-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիայում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կքննարկվեն «Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի հարաբերությունները և երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը»: Ըստ աղբյուրի՝ մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների…

  • Վահագն Խաչատուրյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

    Վահագն Խաչատուրյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր եմ գնահատում ավանդաբար ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և համագործակցությունը, որոնք հաստատուն կերպով կապում են Հայաստանն ու Ղազախստանը։ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Համոզված եմ, որ…

  • Ղազախստանի նախագահ խոսել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառի մասին

    Ղազախստանի նախագահ խոսել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառի մասին

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե որն է Ղազախաստանում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառը։ Նա նշել է, որ պատճառը հարուստների և աղքատների եկամուտների միջև անընդունելի անջրպետն է։ «Հարուստների և աղքատների միջև հակասությունը հասել է անընդունելի մակարդակի: Կոռուպցիայի ֆոնին, եկամտի այս շերտավորումը վառված լուցկու դեր խաղաց վառոդի տակառի…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

    ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ըստ աղբյուրի՝ Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Նշվում է, որ այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահին և առաջին նախագահին

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահին և առաջին նախագահին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Անկախության տոնի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղազախստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական բնագավառներում, իր արժանի…

  • Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

    Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

    Օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 44-օրյա պատերազմի հանգամանքների պարզաբանումը հանրային աներկբա պահանջ է. Վարչապետ Վարչապետը ներկայացրեց Կառավարության երկու հիմնական պարտավորությունները Հեռագրում, մասնավորապես ասված է. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի…

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ

    Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ օգտվելով առթից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղազախստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր: Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ…

  • Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

    Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

    Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք…

  • Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին

    Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին

    Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը: Նախագահ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ…

  • Արմեն Սարգսյանը Ղազախստանում ելույթ է ունեցել տնտեսական ֆորումի բացմանը

    Արմեն Սարգսյանը Ղազախստանում ելույթ է ունեցել տնտեսական ֆորումի բացմանը

    Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։ Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային…