ղազախստան
Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով եղել է Ղազախստանում։ Նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ղազախստանի նախագահի հետ։ Դրանից հետո Զարիֆը Twitter-ում գրել է, որ նա արդյունավետ հանդիպումներ է ունեցել։ «Ինչպես միշտ, մեր հարևանները մեր առաջնահերությունն են», – գրել է Իրանի ԱԳ նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են ս.թ. ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և օրակարգի հետ կապված հարցեր:
Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար…
Infocheck-ը բացատրել է, թե ինչու է վարչապետը Ալմաթիում հյուրընկալվել թուրքական հյուրանոցում
Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս…
Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու բազմակողմ…
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլք։ 2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը…
Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Ինգա Մանուչարյանը Ղազախստանի բասկետբոլի առաջնության լավագույն ռմբարկուներից է
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջում գրված է․ «Ղազախստանում ավարտվեց կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջին կեսը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ակտաուի «Կասպի» թիմը, որի կազմում շարունակում է հաջող ելույթներ ունենալ Ինգա Մանուչարյանը: Ներկայումս հայ տաղանդավոր բասկետբոլիստուհին առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է: Նշենք, որ «Կասպի» թիմի մարզիչներն են հայազգի Բագրատ և Համլետ Առաքելյանները»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4817340194974792&id=613644018677785&__cft__%5B0%5D=AZVmsShr7pOqUu5xkUGk-zyXNswjnielEcoSLFE9uWCSu9zsgDmcD217rlcnvJIX2OSmggAqx9gWuULbCX9BLcqrRaaSQg5RkcaC3CV1h0Ai-xZwyGz2hyRbaZXC_3tDOpLuNWBiQAWqcn6Oys7DQDyk&__tn__=%2CO%2CP-R
Ակտաու-Երևան չարտերային չվերթով 10 ՀՀ, ինչպես նաև 16 ՂՀ քաղաքացիներ ժամանեցին հայրենիք
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 10 ՀՀ, ինչպես նաև 16 ՂՀ քաղաքացիներ մեկնեցին ՀՀ: «Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/armembkz/posts/3743823012345018…
Դեկտեմբերի 20-ին կիրականացվի Ակտաու-Երևան չարտերային չվերթը
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է դեկտեմբերի 20-ին ժամը 18։10-ին։ «Տոմսի արժեքը կազմում է 300 ԱՄՆ դոլար։ Տոմսերը կարող եք գնել www.scat.kz կայքից։ Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ…
Ռուսաստանը վերսկսում է 4 երկրների հետ ավիահաղորդակցությունը
Ռուսաստանի կառավարությունը հայտնում է, որ երկիրը վերսկսում է 4 երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցությունը: Թռիչքները կատարվելւ են աբաթական 1 անգամ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցրել էր միջազգային ավիահաղորդակցությունը:
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը կվերսկսի ևս չորս երկրների հետ
«ՌԻԱ Նովոստի»,-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը վերսկսելու է ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Այս մասին նշել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ «Փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Չվերթները նշված պետություններ ազմակերպվելու են փոխադարձ հիմունքներով՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, հստակեցրել են շտաբում։ Ավելի…
ԱԻՆ մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի համաժողովին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ տեսակոնֆերանսի միջոցով կայացել է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 18-րդ համաժողովը, որին մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամներ և լիազորված ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական…
Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի Ղազախստանում
Հայազգի հարձակվող Ռուսլան կորյանը տեղափոխվել է ղազախական «Կիզիլ Ժար»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Instagram-ի պաշտոնական էջից։ Նշվում է «Կիզիլ Ժարը» պայմանագիր կկնքի Կորյանի հետ։ https://www.instagram.com/p/CE6NTXKJvJV/?utm_source=ig_embed
25-ամյա ղազախ պաշտպանը տեղափոխվել է Լոռի
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջում գրված է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։ 25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաև «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» և իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։ Ղազախստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման…















