Քաղաքականություն
12:20 05/02/2021

Infocheck-ը բացատրել է, թե ինչու է վարչապետը Ալմաթիում հյուրընկալվել թուրքական հյուրանոցում

Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․

«Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։

«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչ վերաբերում է վճարներին՝ ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է»-պարզաբանեցին կառավարությունից։

Հավելենք, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Ղազախստանը պատվիրակություններին ընդունում է հիմնականում տվյալ ցանցին պատկանող հյուրանոցում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ