Ղարաբաղյան հիմնախնդիր
ԱԳ նախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 24-ին Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցավ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի։ Կողմերն արժևորեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դատաիրավական համակարգում ընթացող…
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ հունիսի 3-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռուդոլֆ Մեխալկայի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Ռուդոլֆ Մեխալկան անդրադառնալով բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերին՝ առաջարկել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների…
Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում. Կառավարություն
Ըստ գործադիրի ներկայացրած ծրագրի՝ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը…
Բոլթոնն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները: «Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ…




