Մայքլ Քարփենթեր
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Մայքլ Քարփենթեր
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերի ճապազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է. «Վերջերս պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցրել են որոշ գնահատականներ, որոնք ենթադրում են, որ առաջիկա մի քանի շաբաթները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն այդ բանակցություններում, և, մասնավորապես, ինչպիսի միջազգային մասնակցություն…
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խորապես անհանգստացած է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված: «Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- ընդգծել է դեսպանը:
Մահացել է Ռուսաստանի ԳՀՎ պետը
Նոյեմբերի 21-ին 62 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովը, հայտնում է ria.ru-ն՝ Պաշտպանության նախարարությանը հղումով: Պաշտպանական գերատեսչությունից մանրամասնել են, որ ԳՀՎ-ի պետը մահացել է ծանր ու տևական հիվանդության պատճառով: Մինչդեռ բրիտանական The Guardian-ը նկատում է, որ հանգուցյալ գնդապետը ղեկավարում էր այն կառույցը, որին մեղադրում են այս տարվա մարտին բրիտանական…



