fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Մայքլ Քարփենթեր

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերի ճապազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է.

«Վերջերս պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցրել են որոշ գնահատականներ, որոնք ենթադրում են, որ առաջիկա մի քանի շաբաթները կարող են վճռորոշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն այդ բանակցություններում, և, մասնավորապես, ինչպիսի միջազգային մասնակցություն է պետք Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության անվտանգ վերադարձն ապահովելու համար»:

Մայքլ Քարփենթերը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ «Անցած տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցություններին։ Պետքարտուղար Բլինքենն անձամբ մասնակցել է խաղաղության համաձայնագիր գտնելու ջանքերին, որն ամբողջ տարածաշրջանում ճանապարհ կհարթի հարաբերությունների կարգավորման, բաց հաղորդակցության և առևտրի համար, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից»,- ասել է Մայքլ Քարփենթերը և հավելել.

«Մենք կշարունակենք աջակցել և առաջարկել մեր բարի ծառայությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներ անցկացնելու համար։ Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն այդ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից, որպեսզի աջակցեն կարգավորման համաձայնության հասնելու ջանքերին, բայց մենք կշարունակենք դա անել: Իսկ ինչ վերաբերում է փախստականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և կայուն վերաինտեգրման միջազգային սկզբունքին, ապա, իհարկե, մենք նույնպես կաջակցենք դրան»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ