Մարտունի
Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում կազմակերպված նռան փառատոնին: Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիսավորությամբ նշվել է Մարտունի քաղաղաքի տոնը
Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները տոնական տրամադրության մեջ էին՝ մի շարք միջոցառումներով նշելով իրենց բնակավայրի հիմնադրման 189-րդ տարեդարձը: Տոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Տոնակատարությունը, որը նշվում է ավանդաբար, այս տարի համընկել էր Սուրբ Թարգմանչած տոնի հետ: Այն սկսվեց Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ…
Մարտունու բնակիչը մեքենա է առևանգել ու դրանով ավտովթարի ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 21-ին անհայտ անձը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից, առևանգել է «Նիսսան Տիդա» մակնիշի իր մեքենան: Հաղորդումից րոպեներ անց, ձեռնարկված անհետաձգելի որոնողական աշխատանքների արդյունքում, ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողացված տրանսպորտային միջոցը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով երթևեկելիս բախվել է Իջևանի մի բնակչի «Տոյոտա Քեմրի» մակնիշի…
Արցախում կանցկացվի նռան երրորդ փառատոնը
ԱՀ Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին շրջկենտրոնում կազմակերպվելու է նռան երրորդ փառատոնը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ փառատոնին կազմակերպվելու է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքն են վաճառքի հանելու Մարտունու և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործները: Փառատոնին ներկայացվելու…
Մարտունիում և հարակից բնակավայրերում հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Ապօրինի ծառահատման դեպք Արցախում
Սեպտեմբերի 10-ին Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել Մարտունու շրջանի Խերխան գյուղի «Նիսիբին տեղ» կոչվող տեղամասում անհայտ անձանց կողմից ապօրինի 164 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր հատելու մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ծառահատումները կատարել են Կոլխոզաշեն գյուղի բնակիչներ 1983թ. ծնված Ա. Ա.-ն, 1958թ. ծնված Օ. Ա.-ն…
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի արցախ-ադրբեջանական շփման գծում
Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Արցախի Հանրապետության իշխանությունները…
Արցախում քննարկվել է Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վերականգնվում է Բերդաշենի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը
Վերականգնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետ Սևակ Ասրյանը: Նրա խոսքով՝ Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինությունն իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների…
Մարտունու ԲԿ-ն համալրվեց շտապօգնության ծառայության բրիգադով
Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շտապօգնության ծառայության երկրորդ բրիգադը ձևավորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած պահանջի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա: «Շտապօգնության երկրորդ բրիգադի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր՝ ելնելով շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունից և կանչերի քանակական աճից: Գեղարքունիքի մարզպետարանի…
Գեղհովիտում սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝…
Մարտունիում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ…
ՀՀ ամենամեծ անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Ծանոթություն Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները…
Վանաձորում և Մարտունիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 26-ին և 29-ին մասնակցել է Վանաձորում և Մարտունիում կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը: Հանդիպումները կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարության և համապատասխանաբար՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք…














