Մբապե
Մբապեն կգերազանցի բոլորին․ Զիդան
«Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։ «Մբապեն հիմա այստեղ է: Նա կմնա պատմության մեջ։ Կարծում եմ, որ Մբապեն կգերազանցի բոլորին»,- ասել է Զիդանը Telefoot հեռուստաալիքի վավերագրական ֆիլմում, որը նվիրված է 25-ամյա հարձակվողին։ Հունիսի 3-ին մադրիդյան ակումբը հայտարարել էր հարձակվողի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին։ Հունիսի 30-ին ավարտվում է…
Մբապեն պայմանագիր է կնքել Ռեալի հետ․ Ռոմանո
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Ինչպես նշում է աղբյուրը, 25-ամյա ֆուտբոլիստը դեռ փետրվարին որոշել էր տեղափոխվել մադրիդյան ակումբ, և արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Նրա տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել էր 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա ՊՍԺ-ից։ Ֆրանսիացի…
Մբապեն ասել է՝ երբ կհայտարարվի ՊՍԺ-ից հեռանալու մասին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է նոր ակումբ իր տեղափոխության մասին հայտարարության մասին։ «Իմ հաջորդ ակումբը շուտով պաշտոնական կդառնա, դա օրերի հարց է։ Ես չեմ կարող սպասել դրան, ես երջանիկ եմ: Պետք է սպասել ընդամենը մի քանի օր»,- Մբապեի խոսքերն է մեջբերում CNN-ը: Հիշեցնենք, որ հարձակվողը ավելի վաղ հայտարարել էր, որ կլքի փարիզյան ակումբը հունիսի…
Մբապեն Բեյլից տուն է գնել Մադրիդում
Կիլիան Մբապեն Գարեթ Բեյլից 11 միլիոն եվրոյով տուն է գնել Մադրիդում։ Ըստ OK Diario-ի՝ բանակցությունները հեշտ չեն եղել. սկզբում Բեյլը պահանջել է 13 միլիոն եվրո, բայց հետո ընդունել Մբապեի առաջարկը։ Տունը շուկայում է 2022 թվականի հունիսից, երբ Գարեթը հեռացավ Մադրիդից։ Տունը գտնվում է Լա Ֆինկա շրջանում՝ Մադրիդի ամենաթանկ շրջաններից մեկում։ Այն ունի ութ ննջասենյակ, որոնցից…
Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հայտարարել է փարիզյան ակումբից հեռանալու մասին, կիսվել է իր ապագայի վերաբերյալ մտքերով։ «Ես շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց շատ այլ բաներ կշահեմ։ Ես անհամբեր սպասում եմ դրան և շատ հուզված եմ: Այն, ինչ սպասվում է առջևում, մոգական կլինի»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Get French Football…
Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գրառում է կատարել սոցցանցերից մեկում՝ ամռանը ակումբից հեռանալու և Լիգա 1-ի լավագույն խաղացողի կոչումը ստանալու կապակցությամբ։ «Մեծ էմոցիաներ ունեմ 5-րդ անգամ Լիգա 1-ի լավագույն խաղացողի կոչման արժանանալու համար: Շատ շնորհակալ եմ այն սիրո համար, որ ստացել եմ այս տարիների ընթացքում: Երբեք չեմ մոռանա այն առանձնահատուկ պահերը, որոնք կարողացա անցկացնել ակումբի հետ։…
Մակրոնը խոսել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու որոշման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան թիմից հեռանալու որոշումը։ «Ես հատուկ մեկնաբանություն չունեմ այս մասին։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ «Ռեալը» թույլ կտա Կիլիանին մասնակցել Օլիմպիական խաղերին, և նա կկարողանա գալ ու խաղալ Ֆրանսիայի հավաքականում»,- Մակրոնի խոսքն է մեջբերել Huffpost-ը։ Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։…
Մբապեն երբեք չի դիտարկել այլ տարբերակներ, բացի Ռեալից․ Ռոմանո
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջին երկու տարիների ընթացքում երբեք չի բանակցել անգլիական ակումբների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բացի այդ, 25-ամյա ֆրանսիացին նախորդ ամառ մերժել էր Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը՝ տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով։ «Պատճառն այն է, որ նա ցանկանում էր տեղափոխվել միայն «Ռեալ» և 2022 թվականի հունիսից հետո կրկին չվշտացնել ակումբի…
Մբապեն հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին
Հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին։ «Բարև բոլորին, ես Կիլիանն եմ: Ես ուզում եմ խոսել ձեզ հետ: Միշտ ասել եմ, որ կուզենայի խոսել ձեզ հետ, երբ ժամանակը գա։ Ցանկանում եմ բոլորիդ հայտնել, որ իմ վերջին մրցաշրջանն անցկացնում եմ ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագիրս, ուստի այս ճանապարհորդությունը կավարտվի մի քանի շաբաթից։ Կիրակի օրը «Պարկ…
Ես ոչ մի հնարավորություն չունեմ այդ մրցավազքում հաղթելու․ Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է արագավազորդ Ուսեյն Բոլտի հետ 100 մ մրցավազքում իր հնարավորությունների մասին։ Ավելի վաղ Բոլտը հայտնել էր, որ կցանկանար մրցել ֆրանսիացու հետ։ «Իմ շանսե՞րը Բոլտի հետ մրցավազքում: Ես ոչ մի հնարավորություն չունեմ այդ մրցավազքում հաղթելու։ Բայց հետաքրքրության համար մենք կարող էինք փորձել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով անձնական ռեկորդ է գրանցել։ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում (4:1) «Լորիանին» 2 գոլ խփելու շնորհիվ Մբապեն այս մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 43 գոլի։ 43 խաղում նա նաեւ կատարել է 10 գոլային փոխանցում։ Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից։…
Մբապեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է եվրոպական թոփ-ֆուտբոլի առաջին խաղացողը, որն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 40-ից ավելի գոլ է խփել։ 25-ամյա ֆրանսիացին 42 խաղում 41 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասները (24-ը՝ Լիգա 1-ում, 8-ը՝ Չեմպիոնների լիգայում, 8-ը՝ Ֆրանսիայի գավաթում, 1-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկությունում): Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ…
Մբապեն ՊՍԺ-ում իրեն սիրված չի զգում․ Ռամի
Ադիլ Ռամին ենթադրում է, որ Կիլիան Մբապեն դժգոհ է ՊՍԺ-ում: «Մենք չպետք է մոռանանք, որ մարզիչն ու ակումբն այս տարի շատ տառապանքներ են պատճառել Կիլիանին: Մենք որոշ զայրույթ տեսանք «Մոնակոյի» հետ խաղում, և դա նորից տեսանք «Մարսելի» խաղում, երբ եղան կոպիտ արտահայտություններ և զայրույթ: Որպես նախկին խաղացող՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է նրա համար,…
Մբապեն ստացել է ՊՍԺ-Բարսելոնա հանդիպման ամենացածր գնահատականներից մեկը՝ ըստ L’Equipe-ի
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին խաղի համար (2:3) ստացել է ամենացածր գնահատականներից մեկը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի համաձայն՝ փարիզցի հարձակվողն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, սակայն արդյունավետ չի եղել և ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին, ինչի համար 10 հնարավորից ստացել է 3 միավոր։ ՊՍԺ-ի կազմում…
ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին Ռեալում և պատրաստ է 200 մլն եվրո վճարել. El Debate
Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին՝ որպես Կիլիան Մբապեի փոխարինող, որն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կմիանա մադրիդյան թիմինմ: Այս մասին հայտնում է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով El Debate-ի տպագիր հրատարակությանը։ Ըստ աղբյուրի, փարիզցիները պատրաստ են «Ռեալին» վճարել 200 միլիոն եվրո. ֆուտբոլիստին հետևում են նաև անգլիական…













