fbpx
Սպորտ

Մբապեն ստացել է ՊՍԺ-Բարսելոնա հանդիպման ամենացածր գնահատականներից մեկը՝ ըստ L’Equipe-ի

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին խաղի համար (2:3) ստացել է ամենացածր գնահատականներից մեկը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցի հարձակվողն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, սակայն արդյունավետ չի եղել և ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին, ինչի համար 10 հնարավորից ստացել է 3 միավոր։ ՊՍԺ-ի կազմում Մբապեից ցածր գնահատական ստացել է միայն ՊՍԺ-ի նորեկ Լուկաս Բերալդոն՝ 2:

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան, որի խաղը գնահատվել է 8 միավոր։

Երկու թիմերի խաղացողների գնահատականները ֆրանսիական L’Equipe պարբերականի կողմից՝

«Բարսելոնա»՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն՝ 6, Ժոաու Կանսելու՝ 5, Պաու Կուբարսի՝ 6, Ռոնալդ Արաուխո՝ 6, Ժյուլ Կունդե՝ 6, Ֆրենկի դե Յոնգ՝ 5, Սերխի Ռոբերտո՝ 4, Ռաֆինյա՝ 8, Իլկայ Գյունդողան՝ 6, Լամին Յամալ՝ 5, Ռոբերտ Լևանդովսկի՝ 7.

ՊՍԺ՝ Ջանլուիջի Դոնարումա՝ 3, Մարկինյոս՝ 5, Լուկաս Էրնանդես՝ 4, Լուկաս Բերալդո՝ 2, Նունու Մենդեշ՝ 6, Վիտինյա՝ 7, Լի Կան Ին՝ 4, Ֆաբիան Ռուիս՝ 5, Մարկո Ասենսիո՝ 3, Ուսման Դեմբելե՝ 6, Կիլիան Մբապե՝ 3.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ