Նեյմար
Բարսելոնան ցանկանում է վերադարձնել Նեյմարին
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել ՊՍԺ հարձակվո Նեյմարին: Sport.es-ի հաղորդմամբ՝ կատալոնացիները փարիզյան ակումբին նախնական առաջարկ են արել. 100 մլն եվրո, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները: Բարսելոնան նաև պատրաստ է ՊՍԺ-ին զիջել Սամուել Ումտիտիի կամ Իվան Ռակիտիչի տրանսֆերները: Նրանց միջև ընտրություն պետք է կատարի ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը դեռևս չի պատասխանել «Բարսելոնային», սակայն հաղորդվում է, որ ՊՍԺ-ի…
Պատիվ եմ ունեցել խաղալ աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների հետ․ Սուարես
Ուրուգվայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ իրեն դուր էր գալիս խաղալ Նեյմարի հետ, ով, ըստ Սուարեսի, աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է։ «Պատիվ ունեցա իմ լավագույն տարիներից մեկը՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Մեսիի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստի՝ Նեյմարի կողքին։ Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն…
Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր. Սուարես
«Բարսելոնայի» հարձակվող, Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը հայտնել է, որ իրեն դուր էր գալիս խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, երբ նա հանդես էր գալիս կատալոնացիների կազմում: «Պատիվ ունեցա իմ լավագույն տարիներից մեկը՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Մեսիի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստի՝ Նեյմարի հետ։ Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն…
Ուրախ կլինեմ Նեյմարին ողջունել Լա Լիգայում, եթե նա իրեն լավ պահի. Տեբաս
Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձը Իսպանիա: «Ուրախ կլինեմ Նեյմարին ողջունել Լա Լիգայում, եթե նա իրեն լավ պահի», – ասել է Տեբասը: Հաղորդում էMundo Deportivo-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա բրազիլացու գործակալ Պինի Զահավին աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որ իր հաճախորդը միանա իսպանական երկու…
Նեյմարի անշարժ գույքերի վրա կալանք է դրվել
Folha de Sao Paulo-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին պատկանող անշարժ գույքի վրա կալանք է դրվել։ Այսպիսի որոշում է կայացրել Բրազիլիայի դատարանը։ Նշվում է, որ կալանքի տակ է հայտնվել 36 անշարժ գույք, այդ թվում՝ 3000 քմ ընդհանուր մակերեսով և 10 մլն եվրո արժողությամբ երկու առանձնատները։ Հաղորդվում է նաև, որ իշխանությունները Նեյմարից պահանջում…
Առանց Նեյմարի մենք թույլ չենք դարձել․ Դանի Ալվես
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Նեյմարի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկությանը չմասնակցելու մասին: Ալվեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ «Յուրաքանչյուրը, գալով Բրազիլիայի հավաքական և կրելով ազգային ընտրանու մարզահագուստը, պետք է ապացուցի, որ արժանի է դրան՝ անկախ նրանից Նեյմարը կազմո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք պետք է ապացուցենք դա, քանի որ պատմական հավաքական ենք ներկայացնում, որին հարգում են…
Ամենաբարձր վարձատրությամբ մարզիկներն՝ ըստ Forbes-ի
Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների վարկանշային աղյուսակը Առաջին հորիզոնականը բաժին է հասել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի եկամուտը աշխատավարձից և հովանավորներից անցած տարի կազմել է 127 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 109 միլիոն, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 105 միլիոն։…
Նեյմարը և Ռոնալդինյոն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներն են. Վինիսիուս
Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ օրինակ է վերցնում իր հայրենակիցներ Նեյմարից և Ռոնալդինյոյից: «Մի շարք հնարքներ, որոնք Նեյմարը ցուցադրում է խաղադաշտում, փորձում եմ ընդօրինակել: Նա միշտ ուղարկում է դրանց տեսանյութեերն ու ասում, որ ինքս էլ կատարեմ: Նեյմարը յուրահատուկ ֆուտբոլիստ է ու բացառիկ տեխնիկայի է տիրապետում: Սովորել եմ նաև Ռոնալդինյոյի տեսանյութերից: Նրանք իմ 2 ամենասիրելի ֆուտբոլիստներն…
Նեյմարը չի մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը
Նեյմարը վնասվածք է ստացել Քաթարի հետ ընկերական խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքներն ու բժիշկների օգնությամբ քայլել է դեպի հանդերձարան: Այնուհետև նա մարզադաշտն լքել է հենակների օգնությամբ: Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի բժիշկներն արդեն հաստատել են Նեյմարի վնասվածքը։ Նրա մոտ սրունքաթաթի կապանների պատռվածք է ախտորոշվել: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը:
Համացանցում տարածված տեսանյութը բացահայտում է Նեյմարի և մոդելի միջև եղած միջադեպը
«Թվիեթերի» Tina #LecoNão էջում հրապարակվել է Նեյմարի և մոդել Նաջիլա Տրինդադի մասնակցությամբ մի տեսանյութ: Տեսանյութում կարճատև երկխոսությունից հետո աղջիկը վեր է կենում անկողնուց և մի քանի հարված հասցնում ֆուտբոլիստին` բղավելով. «Ես կհարվածեմ քեզ, քանի որ երեկ դու ինձ ցավ ես պատճառել և այստեղ թողել մենակ»: https://twitter.com/criursula/status/1136444265217888256 Նաջիլա Տրինդադը, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության…
Հոգեբանական տեսանկյունից Նեյմարը պատրաստ չէ. Ֆրանցիսկո Նովելիտո
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից հայտարարել են, որ Նեյմարը հոգեբանորեն պատրաստ չէ Ամերիկայի Գավաթի խաղարկությունը: «Կարծում եմ՝ Նեյմարը մեզ կարող է խնդրել և չմասնակցել մրցաշարին: Հոգեբանական տեսանկյունից նա պատրաստ չէ խաղալ և պատասխանել լրագրողների հարցերին»,- Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխանախագահ Ֆրանցիսկո Նովելիտոյի խոսքը մեջբերել է AS-ը: Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ:
Նեյմարն արձագանքել է բռնաբարության մեղադրանքին
ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը իր Ինստագրամյան էջում արձագանքել է բռնաբարության մեղադրանքին: «Գումար շորթելու համար ինձ ստիպում են հանրայնացնել իմ անձնական կյանքն ու այն, ինչ կատարվում է իմ ընտանիքում», – գրել է Նեյմարը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի կին Նեյմարին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ: https://www.instagram.com/p/ByMOW-fgicq/
Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ
Газета.Ru-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սան Պաոլոյի ոստիկանություն է դիմել մի աղջիկ և պատմել, որ մայիսի 15-ին Փարիզի հյուրանոցներից մեկում ֆուտբոլիստն իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է կատարել: Նշվում է, որ աղջիկը Ֆրանսիա է ժամանել Նեյմարի հրավերով, ով վճարել է աղջկա տոմսի արժեքն ու հոգացել հյուրանոցի…
Նեյմարը պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» եթե շաբաթական վաստակի 1.3 մլն եվրո
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ», եթե շաբաթական վաստակի 1.3 մլն եվրո: Հաղորդում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ մադրիդցիները ցանկանում են ազատ Բեյլից և ձեռք բերել Նեյմարին՝ բավարարելով նրա պահանջները: Նեյմարի աշխատավարձը ՊՍԺ-ում կազմել է շաբաթական 700 հազար եվրո: Տրանսֆերի հավանական արժեքը կարող է կազմել 180 մլն եվրո: Հավելենք, որ բրազիլացին 2013-2017 թվականներին…
Ինձ քաջ մարդ եմ համարում և սիրում եմ նոր մարտահրավերներ. Նեյմար
Նեյմարը խոսել է իր որակների մասին. «Ինձ քաջ մարդ եմ համարում և սիրում եմ նոր մարտահրավերներ: «Խիզախություն» բառն անթերի բնութագրում է ինձ ու իմ պրոֆեսիոնալ գործունեությունը: Այն խոսում է ցանկության և խիզախության մասին, այդ թվում՝ նոր մարտահրավերների և խոչընդոտների հաղթահարման պատրաստակամության մասին, որոնք հայտնվում են իմ կյանքի ճանապարհին: Փորձում եմ հաղթահարել այդ խոչընդոտները և հասկանում…















