Ուկրաինայի նախագահ

  • Զելենսկին ցանկանում է երդմնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին

    Զելենսկին ցանկանում է երդմնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին կառաջարկի երդմնակալությունն իրականացնել մայիսի 19-ին: Զելենսկին չի նշել, թե երդմնակալության համար ինչ սկզբունքով է ընտրվել հենց այդ օրը:

  • Նա նույն Պուտինն է, ով Պորոշենկոյից պահանջում էր վտարել ինձ Ուկրաինայից. Սաակաշվիլիի արձագանքը

    Նա նույն Պուտինն է, ով Պորոշենկոյից պահանջում էր վտարել ինձ Ուկրաինայից. Սաակաշվիլիի արձագանքը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը: Նա նշել է, որ արդարացի կլիներ, եթե ուկրաինական անձնագիրը վերադարձվեր մի մարդու, ով նախկինում վրացի էր, իսկ այժմ իրեն ուկրաինացի է համարում: «Սաակաշվիլին անօրինականորեն է զրկվել ուկրաինական քաղաքացիությունից և վտարվել Ուկրաինայի տարածքից», –…

  • Պուտինն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

    Պուտինն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերին: Վերջինս հայտարարել էր, որ Ուկրաինան քաղաքացիություն կտա բոլոր այն ազգերի ներկայացուցիչներին, որոնք տուժել են ավտորիտար և կոռումպացված վարչակարգերից, առաջին հերթին՝ ռուսաստանցիներին, ովքեր ամենից շատ են տուժել դրանից: Պուտինն ասել է, որ եթե նա իրոք այդպես է ասել, ապա դա շատ լավ է, քանի որ…

  • Էրդողանը Զելենսկուն թիկնազոր է տրամադրել

    Էրդողանը Զելենսկուն թիկնազոր է տրամադրել

    Ուկրաինայի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկուն, որն այժմ հանգստանում է Թուրքիայում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկնազոր է տրամադրել։ Այս մասին տեղեկացրել է  Թուրքիայի ոստիկանությանը։ Ինչպես նշվում է, Զելենսկու այցը ոտքի է կանգնեցրել ամբողջ Բոդրումը։ «Այժմ այդ հանգստավայրում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա է հանգստանում, բայց նման ուշադրության ոչ ոք չի արժանացել»,- հայտնել է…

  • Ուկրաինացիները գիտեն, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի. Զելենսկի

    Ուկրաինացիները գիտեն, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի. Զելենսկի

    Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիի ապրիլի 27-ի  հայտարարությանը, այն մասին, որ Կրեմլը քննարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին պարզեցված կարգով ռուսական անձնագիր տալու հնարավորությունը: Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուկրաինացիները գիտեն՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի»: Ապա նշել, որ դա նշանակում է ազատազրկվել՝ խաղաղ ցույցերի համար, չունենալ ազատ…

  • Զելենսկին մեկնում է Թուրքիա՝ կարճատև հանգստի

    Զելենսկին մեկնում է Թուրքիա՝ կարճատև հանգստի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու է մեկնել Թուրքիա: «Պայմանավորվել ենք ոչինչ չթաքցնել: Ահա: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Վեսելո» ամենամյա փառատոնին: Իսկ ինքս կվերադառնամ երկու օրից: Չորս ամսում առաջին հանգստյան օրերն են: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն և նորմալ հանգիստ»,- գրել է Զելենսկին: «Վեսլեո» ամենամյա փառատոնը, որը կազմակերպում է «Կվարտալ 95» ստուդիան,…

  • Սա կարող է մասամբ համարվել սահմանադրական հեղաշրջման փորձ. Դմիտրի Ռազումկով

    Սա կարող է մասամբ համարվել սահմանադրական հեղաշրջման փորձ. Դմիտրի Ռազումկով

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացրած` «Նախագահի մասին» օրինագիծը գործնականում վերացնում է պետության ղեկավարի լիազորությունները: «Սա կարող է ինչ-որ չափով համարվել նաև սահմանադրական հեղաշրջման փորձ, քանի որ հավասարակշռությունը ամբողջովին խախտվում է»,- կարծում է նա: Ռազումկովը հիշեցրել է, որ Ուկրաինայի պատմության մեջ եղել է այնպիսի իրավիճակ, երբ մեկ…

  • Զելենսկին կոչ է արել նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի գինը

    Զելենսկին կոչ է արել նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի գինը

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել երկրի կառավարությանը և պետական «Նաֆտոգազ» ընկերությանը բանակցել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ և մայիսի մեկից նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը: Միլիարդավոր դոլարների վարկային ծրագրերով Ուկրաինային աջակցություն ցուցաբերող ԱՄՀ-ն գտնում է, որ գազի սակագինը պետք է լինի շուկայական մակարդակի վրա, սակայն Զելենսկին ապրիլի 24-ի հայտարարությամբ գազի սակագնի նվազման ցանկություն է…

  • Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

    Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

    Պետրո Պորոշենկոն չի բացառել, որ կարող է մասնակցել Ուկրաինայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ մասին Պետրո Պորոշենկոն ասել է երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել, որպեսզի նրան հայտնեին իրենց երախտագիտությունը՝ անցած հինգ տարիներին իրականացրած քայլերի համար: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Պետրո…

  • Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն

    Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն

    Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատար է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: «Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ: Ուկրաինացիներն այս պաշտոնը ձեզ վստահել են երկրում ամենադժվար պահին», – ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի ժողովուրդն այսօր «պառակտված և արմատականացված է ավելի…

  • Թրամփը շնորհավորել է Զելենսկուն և աջակցություն խոստացել

    Թրամփը շնորհավորել է Զելենսկուն և աջակցություն խոստացել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Վլադիմիր Զելենսկուն շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը։ Ըստ աղբյուրի՝ Թրամփը այս մասին խոստացել է հեռախոսազրույցի ժամանակ։ Նա նաև շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։ «Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռուսական ագրեսիային հակազդելու Ուկրաինայի ջանքերին»,-…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», – նշել է…

  • Պորոշենկոն ինքն իրեն ջախջախեց. Սաակաշվիլի

    Պորոշենկոն ինքն իրեն ջախջախեց. Սաակաշվիլի

    Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կարծիքով ապրիլի 19-ին տեղի ունեցած դեբատների ժամանակ նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել է բանավեճը նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն: «Չեմ ուզում ասել, թե Զելենսկին հաղթեց բանավեճը, ես կարծում եմ, որ Պորոշենկոն պարտվեց, նա ինքն իրեն ջախջախեց», – ասել է Սաակաշվիլին: Նա նաև ասել է, թե գործող նախագահը «խղճուկ»…

  • Մեկնարկել է Պորոշենկո և Զելենսկի բանավեճը

    Մեկնարկել է Պորոշենկո և Զելենսկի բանավեճը

    Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 19-ին՝ Ուկրաինայի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), մեկնարկել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու բանավեճը։

  • Զելենսկին խոստացել է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով

    Զելենսկին խոստացել է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով

    Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով: Ապրիլի 21-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացվող հարցումների համաձայն իր մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից զգալիորեն առաջ անցած Զելենսկին երեկ հայտարարել է՝ «մենք հստակ ընտրել ենք դեպի Եվրոպա մեր ճանապարհը», ապա հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կարևոր է…