fbpx
Աշխարհ

Զելենսկին խոստացել է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով:

Ապրիլի 21-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացվող հարցումների համաձայն իր մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից զգալիորեն առաջ անցած Զելենսկին երեկ հայտարարել է՝ «մենք հստակ ընտրել ենք դեպի Եվրոպա մեր ճանապարհը», ապա հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կարևոր է համազգային համաձայնություն ունենալ:

Հավելենք նաև, որ այսօր սպասվում է Զելենսկու և Պյոտր Պորոշենկոյի նախընտրական բանավեճը: Նրանք այսօր պետք է հանդիպեն մայրաքաղաք Կիևի 70 հազար տեղանոց Օլիմպիական մարզադաշտում, ինչը համարվում է աննախադեպ երևույթ Ուկրաինայի քաղաքական կյանքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ