ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Վլադիմիր Զելենսկուն շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը այս մասին խոստացել է հեռախոսազրույցի ժամանակ։ Նա նաև շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։
«Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռուսական ագրեսիային հակազդելու Ուկրաինայի ջանքերին»,- հավելել է Վոլկերը։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)