ՊԵԿ նախագահ
Հիմնադրամներն իրենց հաշվետվությունները այլևս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ
«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում, այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից։ Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք…
Վարչապետը, օնլայն ՀԴՄ-ն ու մտագողությունը. Նարեկ Այվազյան
Azat.TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրառում է կատարել։ «Վարչապետը, օնլայն ՀԴՄ-ն ու մտագողությունը Հարգելիներս, այսօր շատ լավ նորություն իմացա՝ կառավարությունը փորձում է ՀԴՄ-ն էլեկտրոնային դարձնել։ Հավանաբար շատերդ կհիշեք, որ 2018 թվականից ի վեր, ես և ընկերներս ջանում էինք, որ այս գաղափարը իրագործվեր։ Ամեն հնարավոր կապուղիով հասցնում էի թե՛ վարչապետին, թե՛ Էկոնոմիկայի նախարարին, թե՛ ՊԵԿ…
Հարկերի չեղարկման, կասեցման, ներման հարց չի քննարկվում․ Անանյան
Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է հարկերի չեղարկման, կասեցման, ներման ու հարկային արձակուրդի հնարավորության մասին։ «Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ», – նշել է Անանյանը։ Նա նաև հավելել է, որ ոչինչ բացառված չէ։
ՀԴՄ կտորնների քանակը նվազել է.ՊԵԿ նախագահ
«Ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, քանի որ հանրային սննդի կազմակերպությունների ու սրահների մեծամասնությունն այս օրերին չեն գործում»-, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ նաև դրական առումով: Շաբաթ, կիրակի և երկուշաբթի…
Դավիթ Անանյանի ասուլիսը՝ կապված այս օրերի ՊԵԿ գործունեությանը
Դավիթ Անանյանը այս օրերի ՊԵԿ գործունեության ու բիզնես դաշտում առաջացած խնդիրների մասին մամուլի ասուլիս է արել: Ներկայացնում ենք տեսանյութը:
Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել…
ՊԵԿ-ը նպատակ ունի այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրում
Հաշվեքննիչ պալատի հետ համատեղ աշխատանքի հնարավորություն ենք ունեցել, և այդ համատեղ աշխատանքի շրջանակում մեր մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ մի մասն ընդունվել են, որոնք որ գործընկերների կարծիքով լրացուցիչ քննարկման առարկա են: «Ընդհանուր առմամբ որոշակի անհամաձայնություններ…
ԱՊՀ երկրների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությունը վավերացվեց միաձայն
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը: Արձանագրությունը վավերացվեց 108 կողմ ձայնով: Այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ…
ՊԵԿ նախագահը՝ Սամվել Ալեքսանյանի բիզնեսների նկատմամբ հարկային հսկողության մասին
Սամվել Ալեքսանյանին և իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառներից մեկը գյուղական վայրերում նիսյա առևտուրն է։ «Այստեղ բոլորս անելիք ունենք, որովհետև ոչ թե պետք է մտածենք նիսյա…
Մարդկանց մոտ հարկեր վճարելու նկատմամբ գոնե հետաքրքրություն է առաջացել․ ՊԵԿ նախագահ
Շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որպեսզի դրական մշակույթ ստեղծենք: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ամանորյա «Չվերթ 1» շոու ներկայացման մեջ մի դրվագ նվիրված է հարկեր վճարելուն և իրենք մտադիր են այդ դրվագը տեղադրել նաև ՊԵԿ կայքում։ Դավիթ Անանյանը չցանկացավ անուններ հնչեցնել,…
Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը․ Դավիթ Անանյան
Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ հիմա տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում, արդեն ունեն ԱԳՆ-ի տեսակետը։ «Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք և փետրվարից արդեն Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը»,-հավելեց նա։ Դավիթ Անանյանը նշեց,…
Չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ․ Անանյան
2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա՝ նախորդ տարվա համեմատ 125 հազարով ավելի: 2018-ին ներկրվել էր 64 հազար մեքենա: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, 2019-ի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ…
2019-ին բյուջեի գերակատարումը կազմում է 105,2 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ
2019 թվականի բյուջեի փաստացի կատարողականը 1 մլրդ 464 մլրդ 300 մլն դրամ է, եթե հաշվի է առնվում 42,8 մլրդ դրամի վերադարձը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Սա նշանակում է, որ 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ 6,7 տրլն դրամ ՀՆԱ, որի 20,75 տոկոսը հարկերի ձեւով վերաբաշխվելու…
Հյուսիսային մաքսատունը անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, 2020 թվականի հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթով, ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ կկազմակերպվի հերթապահության՝ ժամը 10:00-14:00-ն: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։











