ՊԵԿ նախագահ
Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին: Նիստերի ընթացքում ստորագրվել է ընդհանուր առմամբ 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես, ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին ստորագրվել…
Ցանկացած դեպքում կմնամ ոլորտում. ՊԵԿ նախագահ
Հունիսի 7-ին Ազգային ժողովում լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում: Նա հավելեց, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:
Դրոշմապիտակների ներդրումից հետո առանձին ոլորտներում մինչև 60 տոկոս ստվերի կրճատում է տեղի ունեցել. Դավիթ Անանյան
Հունիսի 7-ին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ չեն հրաժարվի դրոշմապիտակներից, քանի որ դրանց ներդրումից հետո առանձին ոլորտներում մինչև 60 տոկոս ստվերի կրճատում է տեղի ունեցել։ Նա հավելեց, որ նույնիսկ անհրաժեշտություն էն տեսնում են այդ կարգավորումները խստացնելու և ընդլայնելու։ Անանյանը նշեց,որ աշխարհը նույնպես գնում է հենց այդ ուղղությամբ, և…
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը արձակուրդ է գնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչև…
Ձեզ թվում է՝ ՊԵԿ-ը գիտակցաբար կարո՞ղ է ուղղորդել ինչ-որ անձի. Անանյան
Մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՊԵԿ-ը որևէ մեկին չի ուղղորդում նոր սերնդի ՀԴՄ սարքերի սպասարկումն իրականացնել որևէ կոնկրետ ընկերությունում: Անանյանը հավելեց, որ եթե պարզվի, որ այդպիսի ուղղորդում կա, ուղղորդողները խիստ կպատժվեն, որովհետև ոչ մեկ ուղղորդելու որևէ իրավասություն չունի: «Մենք դաշտը ազատականացրել ենք հենց էդ պատճառով, որ ուղղորդում չլինի։ Ձեզ թվում…
Իմ քայլի պատգամավորները ՊԵԿ նախագահի հետ քննարկել են ՀԴՄ-ների հարցը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Անուշ Բեղլոյանը ապրիլի 26-ին առավոտյան հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ իրենք նույնպես մտածել են այդ…
ՀՀ վարչապետը հանձնարարականը ՊԵԿ նախագահին ավտոմաքսատան հետ կապված
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տրված նոր հանձնարարականի մասին: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2291242114529504
Վարչապետը ՊԵԿ ավտոմաքսատանն է․ նա քաղաքացու հետ անցել է մաքսազերծման ճանապարհը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊԵԿ ավտոմաքսատանը ծանոթանում է այնտեղի աշխատանքային պայմաններին ու մաքսային ծառայություններին դիմած անձանց սպասարկմանը։ Սպասասրահում Փաշինյանը հանդիպեց քաղաքացիների, որոնք ասացին, որ իրենց մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ իր՝ վարչապետի այցի կապակցությամբ մյուս ճամփան փակ էր։ Վարչապետը տարակուսեց այս խոսքի վրա, ու ՊԵԿ նախագահին ասաց, որ ուրեմն ինչ-որ բան…
Ավարտվեց Փաշինյանի և ՊԵԿ նախագահի աշխատանքային հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը…
ՊԵԿ նախագահը` ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնող ՊՈԱԿ-ի գործունեության մասին
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվել է, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնող ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվելու, և ներմուծում ու տեղադրում չի իրականացվելու: Ի՞նչ ֆունկցիաներ ունի ՊՈԱԿ-ը, և որոշումը երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու, ՊԵԿ նախագահին հարցրել են լրագրողները: Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՊՈԱԿ-ն ամբողջությամբ դադարեցնելու է իր ձեռնարկատիրական գործունեությունը, երբ որ անցնի անցումային ժամանակաշրջանը: Այդուհետ կունենա…
ՊԵԿ նախագահի խոսքով` ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է
Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է ստվերային տնտեսությանը. «Մենք ունենք Ազգային վիճակագրական ծառայություն, որի տեղեկատվությունն ենք պարտավոր ընդունել որպես մեր ներքին վարչարարության հիմք: ԱՎԾ-ի հայտարարության մեջ մեթոդաբանության խնդիր կա, թե ինչ բան է հաշվառվող տնտեսությունը, ինչ բան է ստվերային տնտեսությունը: Կարող է նույնիսկ 50 և 22 տոկոսը համադրելի չլինեն: Վարչապետի ելույթում…
2018-ի հունիս-մարտ ընկած ժամանակահատվածում 61 մլն ավել ՀԴՄ կտրոն է տպվել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ներկայացրել է ստվերի վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները և հայտնել` առաջիկայում ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ: ՊԵԿ-ը կառավարության համալիր զեկույցում ներկայացրել է, թե հարկային համալիր ստուգումները ինչ քանակի են եղել և այդ համալիր ստուգումների աճի տեմպ գրանցվե՞լ է, թե՞ ոչ: «Մենք 2018 թվականի ընթացքում ունեցել ենք 1336…
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ-ում ներկայացրել է նոր սերնդի ՀԴՄ-ների առավելությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: ՊԵԿ նախագահն, անդրադառնալով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների առավելություններին, նշել է, որ դրանք հնարավորություն ունեն հարկային հաշիվ դուրս գրել, կարդալ ՀԾՀ քարտերը, ծառայել որպես POS տերմինալ՝ այսինքն…
Դավիթ Անանյանն Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Միաժամանակ…











