Պյոտր Պորոշենկո
Ուկրաինա. նախագահական ընտրություններ
Այսօր, մարտի 31-ին Ուկրաինայում անց էին կացվում երկրի նախագահի ընտրությունները։ Թեկնածու է գրանցվել 39 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Արշավի առաջատարն է Վլադիմիր Զելենսկին, ում վարկանիշը ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30 տոկոսը։ Երկրի գործող ղեկավար Պյոտոր Պորոշենկոյին պատրաստ էր ձայն տալ քաղաքացիների 17 տոկոսը, իսկ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ 12,5…
Պորոշենկոն խոստացել է Ղրիմը հետ վերադարձնել ընտրությունները հաղթելուց հետո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է անել հնարավոր ամեն բան նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ղրիմը վերադարձնելու համար։ Նա նշել է, որ Կիևը երբեք ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չի կատարի: Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո հնարավոր է լինի առաջընթաց՝ Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հարցով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Տիմոշենկոն բողոքել է Պորոշենկոյից
Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմը զանգվածային կերպով կեղծում է ընտրությունները. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յու Մինգարելիի հետ բանակցությունների ժամանակ: Տիմոշենկոյի խոսքով` Ուկրաինայում ընտրությունների շուրջ կատարվողը անհամատեղելի է ժողովրդավարության հետ:
Պորոշենկոյի թիկնապահին Կիևում մահացած են գտել
Կիևում հայտնաբերվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոենկոյի աշխատակազմի աշխատակցի դին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Ազգայի ոստիկանության խոսնակ Յարոսլավ Տրակալոյի խոսքով՝ հայտնաբերվածը նախագահի թիկնապահ Ալեքսանդր Բուխտատն է: Նա նաև նշել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ուկրաինայի նախագահական ընտրություններին կմասնակցի 39 թեկնածու
Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն: Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր…
Յուլյա Տիմոշենկոն սկսում է Պորոշենկոյին իմփիչմենտ հայտարարելու գործընթաց
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն սպառնում է իմփիչմենտի գործընթաց սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Նա մատնացույց է անում այն հետաքննությունը, որում շրջանառվում է Պորոշենկոյի և իր շրջապատի անունը, թե իբր նրանք ներգրավված են ՌԴ-ից ուկրաինական բանակի համար թանկ գներով պահեստամասեր գնելու գործում: Տիմոշենկոն հայտարարում է, որ սկսում է իմփիչմենտի գործընթաց երկրի նախագահի դեմ:…
Պորոշենկոն ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ ելույթի ընթացքում կազմակերպությանը կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնել է RBC պարբերականը: Ըստ Պորոշենկոյի՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունը կարող է վճռորոշ լինել Դոնբասում խաղաղության հաստատման համար, վերջ կդնի ռուսական ագրեսիային և կվերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: «Մենք պատրաստ ենք այս նախաձեռնության կառուցողական քննարկմանը: Տեխնիկական գնահատողական առաքելությունը,…
Պորոշենկոն ՌԴ-ին մեղադրել է ԽՍՀՄ-ի վերստեղծման փորձերի մեջ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է Մոսկվային «երկրորդ ԽՍՀՄ ստեղծելու մտադրությունների մեջ»: Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ: «Կրեմլի նպատակն է ոչնչացնել ուկրաինական պետականությունը, ստեղծել այսպես կոչված Խորհրդային Միության երկրորդ տարբերակը»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջը: Պորոշենկոն նաև երախտագիտություն է հայտնել Տուսկին Կիևին օժանդակելու…
Պորոշենկոն չի ցանկանում, որ Ուկրաինան «Պուտինի հետ ծիծաղող» նախագահ ունենա
«Ուկրաինային պետք չէ այնպիսի նախագահ և գլխավոր հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առջև: Պետք չէ այնպիսի նախագահ և գլխավոր հրամանատար, որը կսիրաբանի կամ ծիծաղի Պուտինի հետ: Մեզ պետք չէ այն նախագահն ու գլխավոր հրամանատարը, որի ստորագրած առաջին փաստաթուղթը կապիտուլյացիայի ակտը կլինի»,- ասել է Պորոշենկոն: Ճիշտ է, թե Ուկրաինային ինչպիսի նախագահ է պետք, նա չմանրամասնեց: Twitter-ում…
Պորոշենկոն պարգևատրել է Կերչի նեղուցում կալանավորված նավաստիներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով երկրի ռազմածովային ուժերի երկու նավաստիներին, ովքեր նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվել էին ՌԴ-ի կողմից, շնորհվել են լեյտենանտի կոչումներ։ Այս մասին պետության ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Կոչում են ստացել Օդեսայի ծովայի ակադեմիայի 26 շրջանավարտներ, այդ թվում կալանավորված Բոգդան Գոլովաշն ու Վլադիսլավ Կոստիշինը։ Նրանց սպայական ուսադիրները…
Պորոշենկոն մտադիր է արգելել ռուս դիտորդների մուտքը երկիր
«ICTV» հեռուստաընկերության հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է արգելել ռուսաստանյան դիտորդների մուտքը երկիր և դրանով կանխել նրանց ներկայությունը գալիք նախագահական ընտրություններում, որոնք կկայանան 2019 թ. մարտին: «Ես, որպես Ուկրաինայի նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար, նախատեսում եմ Ուկրաինայի սահմանապահ ծառայության հանձնարարություն տալ, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի Դաշնությունից դիտորդներ ուղարկել մեր երկիրը…
Պյոտր Պորոշենկոն կմասնակցի նախագահական ընտրություններին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն Է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես որոշում ընդունեցի թեկնածու լինել եւս մեկ անգամ»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով «Կրուտից մինչեւ Բրյուսել: Մենք գնում ենք մեր ճանապարհով» համաժողովում, որն ընթանում Է Կիեւի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Առաջիկա ընտրություններին պետության ղեկավարը գնում Է որպես…
Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունն առաջադրել են Ուկրաինայի նախագահի պաշտոնում, գրում է Вести-ն: Նշվում է, որ Սավչենկոյի թեկնածությունն առաջադրվել է «Նադեժդա Սավչենկոյի հասարակական- քաղաքական հարթակ» կուսակցության ժողովի ընթացքում: Նադեժդա Սավչենկոն այս պահին գտնվում է մեկուսարանում, քանի որ կասկածվում է ահաբեկչություններ պատրաստելու մտադրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա թեկնածության համար քվեարկել է երկրի տարբեր մարզերից…
Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային…
Իսրայելը և Ուկրաինան ստորագրել են ազատ առևտրի պայմանագիր
Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ…















