ՊՆ
Արամ MP3-ին զորակոչվում է բանակ
Araratnews.am-ը գրում է՝ Արամ MP3-ը առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: Երգիչը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ ինքն ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր որպես բժիշկ, ունի սպայի՝ լեյտենանտի կոչում: «Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս…
Սպիտակ տան մեկնաբանությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնաթողության վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողությունը: Սանդերսն ասել Է, որ «նախագահը և նախարարը համաձայնել են, որ տարբեր կարծիքներ կունենան մի շարք հարցերի շուրջը,…
Դավիթ Տոնոյանը ապրիլյան քառօրյայի վերաբերյալ
«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», – «Ազատության» հետ զրույցում ասել է Դավիթ Տոնոյանը: Այս մասին Հաղորդում է Infocom-ը։
ՄԻՊ-ի աջակցությամբ ժամկետային զինծառայողը վիրահատվել է
ԱՐՄԵՆՊՐԵՍԸ գրում է՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի…
ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին վիրահատել են
ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը գրում է. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ…
Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները
Դեկտեմբերի 17-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են Պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար: Ստուգումների ընթացքում հատուկ…
Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին, տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը։ Մինչև ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N1269-Ն որոշումն ուժի մեջ մտնելը…
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 22-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:…
ՄԻՊ գրասենյակի պատվիրակությունը այցելել է ՊՆ
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն…
Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը
Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի…
Զինված ուժերում կա նպատակ ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության…
ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` «Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու…
ՊՆ-ում այսօր թեժ գիծ կգործի
ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը», տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:
Զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին
Վթարված ՍՈՒ-25-ի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան պատճառը անձնական խնդիրը լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, այն կավարտվի, բոլորս կիմանանք պատճառը: Ես հիմա…













