ՊՆ
Դավիթ Տոնոյանը կիսվել է Լևան Իզորիայի հետ հանդիպման արդյունքներով
Հայաստանն ու Վրաստանը քաղաքական, անվտանգության ու մի շարք այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման արդյունքներով: «Պարոն Իզորիայի հետ համաձայն եմ Պաշտպանության բնագավառում համագործակցությունը հետզհետե ընդլայնելու ու դրանում նոր ոլորտներ ներառելու հարցում», – ասաց Դավիթ Տոնոյանը: Նա նշեց,…
Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. Մանրամասներ
Փետրվարի 11–ին ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ կա։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը…
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերին
ՀՀ կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի…
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրենին
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կորպորացիայի ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի…
Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում։
Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։ «Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ», – նշվում է հրապարակման մեջ։ Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների…
Հայկական բանակն այսօր դառնում է 27 տարեկան
Այսօր հայկական բանակը դառնում է 27 տարեկան։ Հունվարի 28-ը համարվում է մեր բանակի կազմավորման օրը: 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ մեկ տարի անց՝ հունվարի 28-ին ընդունվեց «ՀՀ պաշտպանության մասին» որոշումը՝ հիմք դնելով հայկական բանակի ստեղծմանը: Հունվարի 28-ը ոչ աշխատանքային…
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ հունվարի 22-25-ը Մոսկվայում անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի 2018թ. ֆինանսական և տնտեսական գործունեության վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել երկրի ԱԳՆ, ՊՆ և հետախուզության ղեկավարները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել երկրի ԱԳՆ, ՊՆ և հետախուզության ղեկավարները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` թուրքական Anadolu-ին հղումով: Այցի շրջանակում Էրդողանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ` նախատեսված են բանակցություններ պատվիրակությունների կազմում: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում և այլ արդիական հարցեր:
Դիմել եմ ՊՆ, որպեսզի թույլ տան գնալ սահմանամերձ համայնքներ. Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա այսօր հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելով իր` Հայաստան այցի նպատակները: Լապշինը տեղեկացրեց, որ Հայաստանում է լինելու մինչև փետրվարի վերջը և ցանկանում է այցելել մի շարք վայրեր, որտեղ չի եղել: Սա, ի դեպ, նրա չորրորդ այցն է Հայաստան: «Ես դիմել եմ ՊՆ-ին ու խնդրել, որ ինձ թույլ տան այցելել սահմանամերձ գոտիներ,…
Տոնոյանը վերանշանակվեց պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյանը վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասվում է հրամանագրում
Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝…
ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված դեպքին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված միջադեպին: «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում», – գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին ավտոբուս՝…
Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարն AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ տարած հաղթանակի և արաբական այդ երկրից…














