Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները

Հրապարակող՝

Ashxatanq_texanqum_08.08.18.5b6a9fc266686

Դեկտեմբերի 17-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են Պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:

Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը։ 

Ամենաթարմ