ՊՍԺ
ՊՍԺ-ն նպատակ ունի երկարաձգի Լուիս Էնրիկեի հետ պայմանագիրը
Ֆրանսիական ՊՍԺ-ն ծրագրում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի և մարզչի միջև բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն նշվում է, որ երկու կողմերն էլ ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Հաղորդվում է, որ բանակցությունները կսկսվեն ընթացիկ մրցաշրջանում։ Մարզչի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի հուլիսն…
ՊՍԺ-ն նոր տրանսֆերային նպատակ ունի
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։ Փարիզյան գրանդի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալների հետ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, նիգերիացի հարձակվողը մտադիր է հեռանալ «Ատալանտայից»․ նա կողմ է ՊՍԺ տեղափոխվելու հնարավորությանը: Գործարքի ճակատագիրը կախված կլինի ակումբների բանակցություններից, որոնք դեռ չեն էլ սկսվել։ Ադեմոլա Լուկմանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 40 միլիոն…
ՊՍԺ-ն չի ցանկանում Սանչոյին ձեռք բերել
Ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել երիտասարդ կիսապաշտպան Դեզիրե Դուեի հետ և այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Գրեհեմ Բեյլին: «Ռեն» ակումբի ֆրանսիացի 19-ամյա կիսապաշտպան Դեզիրե Դուեն ՊՍԺ-ն է ընտրել այլ հավակնորդների փոխարեն, այդ թվում՝ «Բավարիայի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների: Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը որոշել է…
Բենֆիկայի կիսապաշտպանը տեղափոխվել է ՊՍԺ
19-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը տեղափոխվել է ՊՍԺ: հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նևեշը փարիզցիների հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ մինչև 2029 թվականը։ Հաղորդվում էր, որ տրանսֆերը ՊՍԺ-ի համար արժեցել է 60 միլիոն եվրո ևս 10 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով: Խաղացողը նախորդ մրցաշրջանում «Արծիվների» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և…
ՊՍԺ-ն հետաքրքրված է Կրասնոդարի դարպասապահի ծառայություններով
ՊՍԺ ֆուտբոլային ակումբը համաձայնության է եկել «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին ձեռք բերելու շուրջ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանավոր համաձայնության են եկել, և ինքը՝ Սաֆոնովը, համաձայնել է տեղափոխվել Փարիզ։ Նշվում է, որ «Կրասնոդարը» հրաժարվել է մեկնաբանել Մատվեյի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության լուրերը։ Սպասվում է, որ գործարքը կձևակերպվի ՌՊԼ մրցաշրջանի…
Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հայտարարել է փարիզյան ակումբից հեռանալու մասին, կիսվել է իր ապագայի վերաբերյալ մտքերով։ «Ես շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց շատ այլ բաներ կշահեմ։ Ես անհամբեր սպասում եմ դրան և շատ հուզված եմ: Այն, ինչ սպասվում է առջևում, մոգական կլինի»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Get French Football…
Մակրոնը խոսել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու որոշման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան թիմից հեռանալու որոշումը։ «Ես հատուկ մեկնաբանություն չունեմ այս մասին։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ «Ռեալը» թույլ կտա Կիլիանին մասնակցել Օլիմպիական խաղերին, և նա կկարողանա գալ ու խաղալ Ֆրանսիայի հավաքականում»,- Մակրոնի խոսքն է մեջբերել Huffpost-ը։ Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։…
ՊՍԺ-ն սկսել է բանակցել Կվարացխելիային ձեռք բերելու համար
ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի շուրջ, հայտնում է RMC Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիները բանակցություններ են վարել Վրաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Նա ՊՍԺ-ի առաջնահերթ թիրախն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել…
Մբապեն ՊՍԺ-ում իրեն սիրված չի զգում․ Ռամի
Ադիլ Ռամին ենթադրում է, որ Կիլիան Մբապեն դժգոհ է ՊՍԺ-ում: «Մենք չպետք է մոռանանք, որ մարզիչն ու ակումբն այս տարի շատ տառապանքներ են պատճառել Կիլիանին: Մենք որոշ զայրույթ տեսանք «Մոնակոյի» հետ խաղում, և դա նորից տեսանք «Մարսելի» խաղում, երբ եղան կոպիտ արտահայտություններ և զայրույթ: Որպես նախկին խաղացող՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է նրա համար,…
ՊՍԺ-ն այս դիմակայության ֆավորիտն է․ Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է ֆավորիտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ դիմակայությունում։ «Ես իսկապես կարծում եմ, որ ՊՍԺ-ն այս դիմակայության ֆավորիտն է: Նրանք ձեռք բերեցին Դեմբելեին, մեզանից շատ ավելին ծախսեցին այս մրցաշրջանում։ Սա թիմ է, որը կառուցվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Ես նրանց լավ եմ ճանաչում, Չեմպիոնների լիգայում հաղթելը նրանց գլխավոր…
ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին Ռեալում և պատրաստ է 200 մլն եվրո վճարել. El Debate
Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին՝ որպես Կիլիան Մբապեի փոխարինող, որն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կմիանա մադրիդյան թիմինմ: Այս մասին հայտնում է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով El Debate-ի տպագիր հրատարակությանը։ Ըստ աղբյուրի, փարիզցիները պատրաստ են «Ռեալին» վճարել 200 միլիոն եվրո. ֆուտբոլիստին հետևում են նաև անգլիական…
Կցանկանայի, որ Մբապեն հրաժարվի Ռեալից և տեղափոխվի Լիվերպուլ. Պիրես
Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։ «Ցավում եմ, Կիլիան, բայց դու առաջինը չէիր, որ մերժեցիր «Ռեալին»: Չգիտեմ, թե նա հիմա ինչ որոշում կկայացնի, բայց մի ժամանակ ես հրաժարվեցի մադրիդյան ակումբ տեղափոխվելուց։ Այն ժամանակ ես երկու այլ տարբերակ ունեի: Իհարկե, եթե չլինեին «Արսենալն» ու «Յուվենտուսը», ես…
ՊՍԺ-ն որոշում է կայացրել Սիմոնսի ապագայի վերաբերյալ
«Արսենալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Bild-ը։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Լայպցիգում»: Քանի որ Կիլիան Մբապեն այս ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ՊՍԺ-ից, փարիզյան ակումբից ցանկանում է ամեն ինչ անել հոլանդացուն պահելու համար: Այս մրցաշրջանում Սիմոնսը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում խփել է 9 գոլ և կատարել…
Էնրիկեն խոսել է ՊՍԺ-ում իր ապագայի մասին
ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզյան ակումբում իր ապագայի մասին. «Ես շատ երջանիկ եմ ՊՍԺ-ում: Այն պահից, ինչ ես միացել եմ ակումբին, ես սեր եմ զգացել նախագահի և ակումբի խորհրդի կողմից: Մենք բոլորս աշխատում ենք երկարաժամկետ նախագծի վրա։ Ամեն ինչ լավ է ընթանում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում BeLN Sports-ը: Էնրիկեի գործող պայմանագիրը…
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Բավարիայի պաշտպանին
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա ֆրանսիացու հետ։ Բացի փարիզեցիներից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշվում է, որ ֆուտբոլիստը մոտ ապագայում մտադիր չէ հեռանալ մյունխենյան թիմից։ Ուպամեկանոն «Բավարիա» է տեղափոխվել 2021 թվականի…















