fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն հետաքրքրված է Կրասնոդարի դարպասապահի ծառայություններով

ՊՍԺ ֆուտբոլային ակումբը համաձայնության է եկել «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին ձեռք բերելու շուրջ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանավոր համաձայնության են եկել, և ինքը՝ Սաֆոնովը, համաձայնել է տեղափոխվել Փարիզ։ Նշվում է, որ «Կրասնոդարը» հրաժարվել է մեկնաբանել Մատվեյի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության լուրերը։ Սպասվում է, որ գործարքը կձևակերպվի ՌՊԼ մրցաշրջանի ավարտից հետո՝ մայիսի վերջին — հունիսի սկզբին։

25-ամյա Մատվեյ Սաֆոնովը «Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում բաց է թողել 27 գնդակ և 10 խաղում անառաիկ է պահել դարպասը։ Ռուսաստանցի դարպասապահի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 18 միլիոն եվրո: Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը: 34 տուրերում մայրաքաղաքային ակումբը վաստակել է 76 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ