ռեալ
Լիվերպուլը հետաքրքրված է Ռեալի ֆուտբոլիստներից մեկով․ Daily Mail
«Ռեալ»-ի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Մերսիսայդյան ակումբը պատրաստ է իսպանացու տեղափոխության համար 45 միլիոն ֆունտ վճարել: Նշենք, որ արդեն իսկ ավարտված մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և դարձել խփել 3 գոլի հեղինակ: Սեբալյոսը «արքայական» ակումբի կազմում խաղում է 2017 թվականից:
Հուսով եմ՝ Ռեալին կհաղթենք ջախջախիչ հաշվով․ Դե Յոնգ
«Բարսելոնա»-ի նորեկ Ֆրենկի դե Յոնգը հույս է հայտնել, որ կատալոնական ակումբի հետ «Ռեալ»-ի դեմ ջախջախիչ հաղթանակ կտանի: Այս մասին տեղեկացնում է Tribuna-ն: «Հուսով եմ, որ կկարողանամ 5:0 հաշվով հաղթել «Բերնաբեու»-ում: Ցանկություն կա, որ ինքս զգամ այդ մթնոլորտը: «Բարսա»-ն լավ է խաղում վերջին «Կլասիկո»-ներում, հուսով եմ, որ մենք կկարողանանք պահել այդ դրական դինամիկան», -ասել է հոլանդացի…
Տարօրինակ կլիներ, եթե Ռոնալդուի պես ֆուտբոլիստի բացակայությունը չզգացվեր. Կրոս
Տոնի Կրոսը խոսել է «Ռեալից» 1 տարի առաջ հեռացած Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Տարօրինակ կլիներ, եթե Ռոնալդուի պես ֆուտբոլիստի բացակայությունը չզգացվեր: Նա բազմաթիվ անգամներ իր գոլերով վճռել է խաղի ելքը: Չնայած դրան՝ կարծում եմ, որ նրա հեռանալը երջանկացրեց բոլորին: Կրիշտիանուն նոր մարտահրավեր էր ցանկանում, իսկ «Ռեալը» մեծ գումարներ աշխատեց տրանսֆերից»,- Կրոսի խոսքերն է փոխանցում SportBild-ը: Նշենք, որ…
Պոգբայի Յուվենտուս վերադարձին կարող է նպաստել գերմանական հայտնի ապրանքանիշը
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ Պոլ Պոգբայի տեղափոխման վերաբերյալ «Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցություններում հայտնվել է նաև երրորդ կողմ՝ գերմանական Adidas ապրանքանիշը։ Նշվում է, որ Adidas-ը «Յուվենտուսի» ու «Յունայթեդի» տեխնիկական հովանավորն է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հաղորդվել էր Պոգբայով «Ռեալի» հետաքրքրվածության մասին։
Ես ու Մբապեն միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել. Վինիսիուս
Վինիսիուս Ջունիորը համոզված է, որ վաղ, թե ուշ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»: «Իրեն հարգող յուրաքանչյուր երկրպագու կցանկանա Մբապեին տեսնել իր թիմում: Մենք միմյանց այնքան էլ լավ չենք ճանաչում, սակայն սոցիալական ցանցերում հետևում ենք իրար, երբեմն նաև հաղորդագրություններ ենք ուղարկում: Կիլիանը շատ երիտասարդ է, սակայն միևնույն ժամանակ շատ բանի է հասել: Միանշանակ է, որ վաղ, թե ուշ…
Ազարը այն քչերից է, ով նման չէ ոչ մեկին. Պերես
Ֆլորենտինո Պերեսը Էդեն Ազարի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ վաղուց էր ուզում գնել բելգիացու տրանսֆերը։ «Ազարը հիասքանչ ֆուտբոլիստ է։ Նա այն քչերից է, ով նման չէ ոչ մեկին։ Հիմա նա մեր թիմի մի մասնիկն է։ Մեր պատմությունը կերտվել է տաղանդաշատ ֆուտբոլիստների կողմից։ Ես շատ վաղուց էի ուզում ասել այս խոսքերը․ Էդեն Ազարը «Ռեալի» ֆուտբոլիստ է։…
Անգլիայի Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում. Խաբիբ Նուրմագամեդով
Իր ֆուտբոլային նախասիրությունների մասին է խոսել Խաբիբ Նուրմագամեդովը ։ «Ես ոչ միայն ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, այլ նաև շատ լավ գիտեմ նրա պատմությունը։ Կարծում եմ՝ Անգլիայի Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում։ Ինձ դուր է գալիս «Լիվերպուլը»։ Ես հիշում 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Այդ ժամանակ ես փոքր երեխա էր։ Դագեստանում կար մեծ էկրան, որը տեղադրված…
Երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբի հետ պայմանագիր կնքելու առթիվ. Մենդի
Ֆերլան Մենդին մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ռեալ». «Երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբի հետ պայմանագիր կնքելու առթիվ: Ուրախ եմ, որ միանալու եմ մեծագույն մարզչին, որն ինձ կօգնի աճ գրանցել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Լիոնի» նախագահին, անձնակազմին, երկրպագուներին և թիմակիցներիս այս 2 տարիների համար: Ձեզ ամենալավն եմ մաղթում: Կցանկանամ նշել նաև իմ ընտանիքի, մարզիչների և բոլոր այն մարդկանց…
Զիդանը որոշել է «Ռեալի» խաղը կառուցել Ազարի շուրջ․ Marca
Marca սպորտային օրաթերթի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եկող մրցաշրջանում թիմի խաղը կառուցելու է Էդեն Ազարի շուրջ։ Ըստ աղբյուրի՝ Զիդանը մտադիր է Ազարին օգտագործել ձախ վինգերի դիրքում, որտեղ հաճախ խաղում էր բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, իսկ Ազարն ու Ժունիորը միաժամանակ լինեն խաղադաշտում, ապա բրազիլացին կգործի աջ եզրում։ Հիշեցնենք, որ Էդեն Ազարի տեղափոխումը հաստատվել է…
Նավասը չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին
Կեյլոր Նավասը չի ցանկանում հաջորդ մրցաշրջանում նստել պահեստայինների նստարանին: Դարպասապահը խնդրել է «Ռեալի» ղեկավարությանը վճարել իր երկու տարվա աշխատավարձը ու իրեն բաց թողնել թիմից ազատ գործակալի կարգավիճակով: Մադրիդցիները մերժել են, քանի որ հույս ունեն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 20 միլիոն եվրոյով: Նավասը ցանկանում է տեղափոխվել այն ակումբ, որտեղ խաղաժամանակ կստանա և աշխատավարձը կլինի տարեկան 7 միլիոն եվրո:…
Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Խամեսին
«Նապոլին» հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Ֆուտբոլիստին ցանկանում է գնել նեապոլիտանցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Իտալացի մարզիչն արդեն համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն: Հիշեցնենք, որ Խամեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:
Նեյմարը և Ռոնալդինյոն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներն են. Վինիսիուս
Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ օրինակ է վերցնում իր հայրենակիցներ Նեյմարից և Ռոնալդինյոյից: «Մի շարք հնարքներ, որոնք Նեյմարը ցուցադրում է խաղադաշտում, փորձում եմ ընդօրինակել: Նա միշտ ուղարկում է դրանց տեսանյութեերն ու ասում, որ ինքս էլ կատարեմ: Նեյմարը յուրահատուկ ֆուտբոլիստ է ու բացառիկ տեխնիկայի է տիրապետում: Սովորել եմ նաև Ռոնալդինյոյի տեսանյութերից: Նրանք իմ 2 ամենասիրելի ֆուտբոլիստներն…
Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել Իտալիա
Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել Ա սերիայում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ «Ինտերի» սպորտային տնօրենը մի քանի օր առաջ եղել է Մադրիդում և «Ռեալի» ղեկավարության հետ քննարկել է Վասկեսի հավանական տեղափոխությունը։ Իսպանացի ֆուտբոլիստը չի մտնում Զինեդին Զիդանի պլանների մեջ։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։ Նշենք, որ Վասկեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Եկել է ժամանակը մտածելու նոր մրցաշրջանի մասին. Ռոբերտո Կառլոս
Ռոբերտո Կառլոսը ամփոփել է «Ռեալի» հանար անհաջող դասավորված մրցաշրջանը։ ««Ռեալը» բազմաթիվ հաղթանակներ էր տարել։ Ժամանակն էր եկել մյուս թիմերին ևս հնարավորություն տալու հաղթելու։ Չի կարելի միշտ հաղթել։ Այս դժվարին մրցաշրջանում «Ռեալը» նույնքան տիտղոս նվաճեց, որքան «Բարսելոնան» և «Լիվերպուլը»։ «Ռեալը» աշխարհի ակումբային չեմպիոնն է, ու դա քիչ կարևոր չէ։ Եկել է ժամանակը մտածելու նոր մրցաշրջանի մասին։…














