Ռուսաստան
Վլադիմիր Պուտինը համաձայն է Դոնալդ Թրամփի գնահատականի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հաղթված է: Այս մասին նա ասել է ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակին, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ ԱՄՆ ղեկավարի հետ: Մենք զգալի փոփոխությունների ենք հասել այդ տարածքում ահաբեկչության դեմ…
Պուտինը ասուլիսի ժամանակ նշել է, որ Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը
Աթաթուրքը եղել է ՌԴ-ի մեծ ընկերը, նա է ստեղծել երկու երկրների միջև համագործակցության հիմքը, շատ բան է արել թուրքական պետականության պահպանման համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Աթաթուրքին: Նրա խոսքով` ներկայումս Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները հիանալի են զարգանում, կապերն ամրապնդվում են, կողմերը…
Պուտինը պատասխանել է ամուսնանալու վերաբերյալ իրեն ուղղված հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր ամուսնության մասին հարցին. հայտնում է РИА Новости-ն: Life News-ի լրագրողը հետաքրքրվել է` Պուտինը ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ և ո՞ւմ հետ: Ի պատասխան նա հարցրել է լրագրողին` ամուսնացա՞ծ է: Լրագրողը պատասխանել է` այո: «Ցանկանում է, որ ես իր օրն ընկնեմ»,- կատակել է Պուտինը` նշելով որ, որպես…
Ռուսաստանի նախագահի ամենամյա ասուլիսը տեղը կունենա այսօր
Այսօր տեղի կունենա Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։ Կրեմլը հայտարարել է ռեկորդային թվով հավատարմագրված լրագրողների մասին։ Պուտինի տարեվերջյան 14-րդ ասուլիսը կլուսաբանեն 1702 լրագրողներ։ Այս մասին հաղորդում է a1plus.am-ը։
«Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստանում է ռուս գործընկերներից փորձել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշում է գործադրվում: Այս մասին Փաշինյանն ասաց Դիլիջանում՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի վերջին հայտարարությանը: «Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն, և կարծում եմ, որ եթե ոչ բոլորը,…
Մուտկոն լքել է ՌՖՄ-ի ղեկավարի պաշտոնը
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն լքել է Ռուսաստանի Ֆուտբոլի Միության նախագահի պաշտոնը, հայտնում է ТАСС-ը: Փետրվարի 22-ին տեղի կունենա նոր ղեկավարի ընտրությունը:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին 60 օր է տվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանին վերջին հնարավորությունն է տալիս, որպեսզի երկիրը սկսի կատարել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը. հայտնում է РИА Новости-ն: «Մենք ՌԴ-ին վերջին հնարավորությունն ենք տվել պայմանագիրը կատարելու համար, կոչ ենք արել անել դա 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա չանեն, ապա ԱՄՆ-ը հստակ…
Ռուսական նորագույն զենքը, կապահովի ՌԴ-ի անվտանգությունը ապագա 10 տարիներին
Ռուսական նորագույն զենքը, որը կապահովի ՌԴ-ի անվտանգությունը ապագա 10 տարիներին, կստիպի մտածել նրանց, ովքեր սովոր են ռազմականացված հռետորաբանությանը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է ՌԴ ՊՆ ամփոփիչ կոլեգիայի ժամանակ. հայտնում է ТАСС-ը: Նա հիշեցրել է «Ավանգարդ» հրթիռային համալիրի արտադրության մասին, «Սարմատ»-ի հաջող փորձարկումը, «Պերեսվետ» լազերային համալիրների գործնական կիրառման մշակումը: Ըստ Պուտինի՝ այդ զինատեսակները, …
Կանադայի վարչապետը մեկ բառով բնութագրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն CTV News-ին տված հարցազրույցում մեկ բառով բնութագրել է ԱՄՆ նախագահ Դոննալդ Թրամփին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է lenta.ru-ն։ Նրան խնդրել են երկու ղեկավարներին բնութագրել արագ պատասխաններ հնչեցնելու փուլում։ Արդյունքում Թրյուդոն Պուտինին անվանել է խնդրահարույց, իսկ Թրամփին՝ անկանխատեսելի։ Նա նաև հայտնել է, որ չնայած սոցցանցերում ԱՄՆ նախագահի վիրավորանքներին՝…
Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։ Անդրադառնալով հետխորհրդային երկրներում կենսալաբորատորիաների գործունեությանը` լրագրող Դարյա Ասլանովան հարցրեց արտգործնախարարին` ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել Հայաստանում ու Վրաստանում արտասահմանյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը։ «Մոսկվան ու Երևանը կստորագրեն…
Տոնածառ՝ ավտոմեքենայից
Ռուսաստանի Սվերդլովի մարզի Ավտոմոբիլային տեխնիկայի թանգարանում տոնածառի փոխարեն զարդարել են խորհրդային արտադրության ավտոմեքենան: Յուրօրինակ կառույցը ստացել է մոլեկուլյար տոնածառ անվանումը: Մեքենայի տարբեր դետալները սավառնում են օդում՝ շրջապատված խաղալիքներով: Յուրօրինակ տոնածառի նպատակն է բարձր տրամադրություն պարգևել թանգարանի այցելուներին:
«Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք»
«Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին, որում Լուկաշենկոն պատմել էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հարցրել՝ ինչու՞ է Փաշինյանը հենց Բելառուսին մեղադրում Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, երբ ամենաշատը Ռուսաստանն է դա անում: «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում…
Պեսկովը հայտարարել է, թե երբ են հանդիպելու Պուտինն ու Լուկաշենկոն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, փոխանցում է aysor.am-ը։ Հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 25-ին: «Այո՛, ես հաստատում եմ այդ տեղեկությունը», – ընդգծել է Պեսկովը:
Ավարտվել է «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում
Դեկտեմբորի 13-ին ավարտվեցին «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում։ Միջազգային նախագծին մասնակցում են Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը Հայաստանից, Associated Television International խոշոր պրոդյուսերական ընկերությունը ԱՄՆ-ից և Blitz Films ֆիլմարտադրող ընկերությունը Ռուսաստանից։ Ֆիլմի նկարահանումները տևեցին 36 օր։ Նկարահանման յուրաքանչյուր օր նկարահանման հրապարակում 70-100 մարդ է աշխատել, այդ թվում մասնագետներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Նկարահանումներն իրականացվել…
Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման հարցերով Հայաստանում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվող աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները:















