սասնա ծռեր
Մեկնարկել է Սասնա Ծռերի ավտոերթը դեպի Արցախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սասնա Ծռեր կուսակցության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 25-ին, Միասնության ավտոերթ է սկսվել դեպի Արցախ: Նրանք ավտոերթով շարժվելու են Արցախի տարածքում և հանդիպումներ են ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում: Ողջ երթուղին կազմում է 1100 կմ: https://www.facebook.com/sasnatzrer/videos/417468738806901/?t=0
«Սասնա ծռերը» ավտոերթով կմեկնեն Արցախ
«Սասնա ծռեր» կուսակցության անդամներն ավտոերթով Արցախ կմեկնեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։ Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»,-ասվում է…
Սեֆիլյան․ «Առաջարկում ենք Արցախը դարձնել Հայաստանի մարզ»
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը սկսում է Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթաց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։ «Պետք է սկիզբը դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին ՀՀ-ում ընտրության, հանրաքվեներին, համապետական ձևաչափերով նրանց կամքը արտահայտելու գործընթացներին մասնակցության ապահովման հարցը», – հայտարարեց Ավետիսյանը։ Այս կուսակցությունը այդ գործընթացը…
Դատարանը որոշեց Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել
2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց իր որոշումը։ Այսպես՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Պետրոս Մակյանի գլխավորությամբ, քննության առնելով քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Արայիկ Կյուրեղյանին,…
Ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում. ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանի որոշմամբ նիստը անցկացվում է դռնփակ, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների: «Սասան ծռեր» խմբի աջակիցները և հարազատները դատարանի բակում են, նրան թույլ չեն տալիս մտնել դատարան: Հաղորդում է armtimes.com-ը։
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը հետաձգվեց տուժողներից երկուսի բացակայության հանգամանքով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց նրան հնարավորություն տալ մասնակցելու դատական նիստին: Բարսեղյանը նախորդ նիստին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար հեռացվել էր նիստերի դահլիճից: Չնայած մեղադրողը առարկեց, դատարանը որոշեց Բարսեղյանին նիստին մասնակցելու հնարավորություն տալ: «Հաշվի առնելով այն հանգամանքը,…
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին․ «Հարգելի պարոն Փաշինյան Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։ Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։ Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը պատրաստ…
Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, նրանք դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց։ Նրա խոսքով, Պավել Մանուկյանը,…
Կարո Եղնուկյանը մտադիր է հայց ներկայացնել ԱԱԾ-ի և ոստիկանության դեմ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ այդ կառույցները 2012 թվականից իրեն ապօրինի գաղտնալսել են, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Հաղորդում է Infocom-ը։
Վալերիյ Օսիսպյանը հերքում է Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքում է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հայտարարությունը, թե որդուն սպանել են ոստիկանները։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, ոստիկանապետը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երևակայությունն է, ընդհանրապես դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, մեր…
«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր», – Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի հայրենակիցներ Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,…











